«Լավ մտադրություններ»․ ընտանեկան ասք՝ Ինգմար Բերգմանից, որը պետք է դիտել

«Լավ մտադրություններ»․ ընտանեկան ասք՝ Ինգմար Բերգմանից, որը պետք է դիտել

Fri, 29 May 2026 21:00:24 +0400


Եվրոպական կինոարվեստում կան կինոնախագծեր, որոնք անհնարին է ընկալել զուտ որպես գեղարվեստական ստեղծագործություն, որը դիտեցիր, ժամանակդ անցավ, ու վերջ։ Դրանք յուրօրինակ խոստովանություններ են, որոնք առիթ են տալիս մտորելու ճակատագրի, հիշողության, ժամանակի, մարդկանց, առհասարակ՝ անցյալի մասին, որն այլեւս չկա։ «Բարի մտադրությունները» թերեւս դասվում է նմանատիպ ժապավենների շարքին, որի մասին եւ կխոսենք։ Դա մի խորունկ անձնական դրամա է, ստեղծված Ինգմար Բերգմանի սցենարով։ Ռեժիսորն է դանիացի Ավգուստ Բիլը։ Կինոնկարն էկրան է բարձրացել 1992 թվականին եւ միանգամից ընկալվել է որպես եվրոպական կինոյի՝ անցյալ դարի 90-ականների կարեւոր իրադարձություն։ Կաննի կինոփառատոնում ֆիլմն ստացել է «Ոսկե ամրավենու ճյուղ», իսկ քննադատներն այն անվանել են ամենամարդկային եւ էմոցիոնալ առումով՝ ամենաճշգրիտ կինոնկարներից մեկը, որ կապված է Բերգմանի անվան հետ։ «Լավ մտադրությունների» առանձնահատկությունը թերեւս այն է, որ ֆիլմը հիմնված է Բերգմանի ծնողների պատմության վրա։

Դա պարզապես գեղարվեստական երեւակայություն չէ, այլ ռեժիսորի եւ սցենարիստի համատեղ փորձը՝ սեփական ընտանեկան պատմությունը վերակերտելու, հասկանալու կոնֆլիկտների, սիրո եւ ներքին ողբերգությունների ակունքները, որ ուղեկցել են նրանց մանկության տարիներին։ Գործողությունները ծավալվում են 20-րդ դարասկզբի Շվեդիայում։ Երիտասարդ աստվածաբան Հենրիկ Բերգմանը, որ աղքատ, բայց չափազանց արժանապատիվ եւ սկզբունքային մարդ էր, սիրահարվում է Աննա Օքերբլումին՝ ազդեցիկ եւ ապահովված ընտանիքից սերող մի աղջկա։ Նրանց հարաբերություններն անկեղծ են, սակայն միաժամանակ նաեւ աղքատության եւ հարստության, կրոնական ասկետիզմի եւ բուռն զգացականության, արական խստության եւ իգական անկախության ձգտման բախման պատճառ են դառնում։ Կինոնկարը ցույց է տալիս, թե ինչպես սերը կարող է միաժամանակ ե՛ւ փրկել, ե՛ւ քանդել։ Բերգմանը ցույց է տալիս ոչ թե իդեալականացված պատմություն, այլ բարդ, երբեմն՝ տանջալից համատեղ կյանք՝ երկու ուժեղ մարդկանց, որոնք անկեղծորեն ուզում են երջանիկ լինել, սակայն միշտ չէ, որ կարող են իրար թեկուզեւ պարզապես լսել։ Քննադատները նշում են, որ կինոնկարի ռեժիսորը թեեւ Ավգուստ Բիլն է, սակայն Ինգմար Բերգմանին համարում են առանց ռեժիսորական բազկաթոռի ռեժիսոր։ Սցենարը հագեցած է Բերգմանին հատուկ հոգեբանական խորքով, մարդկային ներքին ճգնաժամի հանդեպ ուշադրությամբ, կրոնական կասկածներով, միայնակ մնալու վախով եւ բարդ ընտանեկան հարաբերություններով։ Բերգմանի շատ գործեր աչքի են ընկնում փիլիսոփայական լարվածությամբ, սակայն Ավգուստի ռեժիսուրան այն դարձնում է մեղմ եւ ավելի մարդկային։ «Լավ մտադրությունները» համարյա պոետիկ կինո է, որը կհետաքրքրի նրանց, ովքեր անտարբեր չեն ընտանեկան ասքերի նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ եղանակ է սպասվում վաղվանից

Ինչ եղանակ է սպասվում վաղվանից Sat, 13 Jun 2026 10:35:03 +0400 Latest news from Secure…

10 րոպե ago

Այն հայերը, որոնք ընտրեցին ՔՊ-ին, մտածելով, որ մերժում են ռուսական ազդեցությունը, ընտրեցին․․․

Այն հայերը, որոնք ընտրեցին ՔՊ-ին, մտածելով, որ մերժում են ռուսական ազդեցությունը, ընտրեցին․․․ Sat, 13 Jun 2026…

11 րոպե ago

«Հրապարակ». Վնասվել են տանիքներ, մեքենաներ, անասուններ են անկել

«Հրապարակ». Վնասվել են տանիքներ, մեքենաներ, անասուններ են անկել Sat, 13 Jun 2026 10:25:39 +0400 Հունիսի…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Սուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը

«Հրապարակ»․ Սուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը Sat, 13 Jun 2026 10:15:53 +0400 Հինգշաբթի օրը…

29 րոպե ago

«Հրապարակ». Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է

«Հրապարակ». Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է Sat,…

60 րոպե ago

«Հրապարակ». Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Հրապարակ». Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Sat, 13 Jun 2026 09:30:44 +0400 Երեկ Քննչական…

1 ժամ ago