Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական պատգամավորների հետ Թուրքիա կմեկնի
Fri, 13 Mar 2026 11:45:44 +0400
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի խումբ ՔՊ-ական պատգամավորների հետ ապրիլի 16-19-ը կմեկնի Թուրքիա՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար։ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից տեղեկանում ենք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն իշխանական պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը եւ աշխատակազմի եւս ինը աշխատակից, որոնց թվում՝ Սիմոնյանի մամուլի խոսնակը, խորհրդականը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը։