Թրամփը չեղարկել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները
Fri, 13 Mar 2026 12:00:31 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է ռուսական նավթի ամբողջ աշխարհում գնման վրա սահմանված պատժամիջոցները։
Որոշումն ուժի մեջ կմնա մինչև ապրիլի 11-ը և կվերաբերի արդեն ծովում գտնվող նավթին։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ժամանակավոր արտոնությունը թույլ կտա երկրներին գնել արդեն տարանցիկ ռուսական նավթ՝ Իրանի հետ պատերազմի պայմաններում շուկաները կայունացնելու համար։
Նա նշել է, որ միջոցառումը կարճաժամկետ է և խիստ նպատակային, և Ռուսաստանին էական ֆինանսական օգուտներ չի բերի, քանի որ այն իր հիմնական եկամուտը ստանում է էներգիայի արտադրության հարկերից։
Բեսենթը նաև նշել է, որ Թրամփի էներգետիկ քաղաքականությունը հանգեցրել է ԱՄՆ-ում նավթի և գազի ռեկորդային արտադրության։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր