4 գիծ ոչ թե Եվրոպայի, այլ մեզ համար. ԵՄ խորհրդարանում Փաշինյանի ելույթի հետքերով

4 գիծ ոչ թե Եվրոպայի, այլ մեզ համար. ԵՄ խորհրդարանում Փաշինյանի ելույթի հետքերով

Fri, 13 Mar 2026 11:53:00 +0400


Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա ճիշտ ճանապարհ է։ Բայց կա մի բան, որը կարևոր է հասկանալ հենց սկզբից․ ԵՄ-ում, ինչպես ցանկացած ուժեղ միությունում, չեն ընդունում խնդրողներին։ ԵՄ-ն ինքը պետք է ցույց տա, որ այստեղ ընդունում են պետություններ, որոնք հարգում են իրենց և իրենց քաղաքացիներին։

Սա նշանակում է, որ եվրոպական ինտեգրումն արդյունավետ է միայն ինքնահարգանքի դիրքից. երբ մենք շարժվում ենք դեպի եվրոպական չափանիշներ, որովհետև դրանք համապատասխանում են մեր արժեքներին, ոչ թե որովհետև մեզ այդպես են հրամայել կամ որովհետև դա տվյալ պահին շահավետ է։ Իսկ այսօվա իշխանության քայլերը եվրոպական չափանիշներին ոչ թե մոտ են, այլ հակասող։

Այդ պատճառով ես առաջարկում եմ 4 գիծ՝ ոչ թե Եվրոպայի համար, այլ մեզ համար։
1) Տարածքային ամբողջականություն։
Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմաններն անձեռնմխելի են։ Քանի դեռ օկուպացիոն զորքերը կանգնած են Հայաստանի ինքնիշխան տարածքում, ԵՄ-ն մեզ չի ընդունի։ Եվ, ի դեպ, այդպես ճիշտ էլ կլինի։
2) Վերադարձի և փոխհատուցման իրավունք։
Արցախի հարյուր հազարից ավելի հայեր դարձել են բռնի տեղահանվածներ։ Ցանկացած խաղաղության համաձայնագիր, որը չի պարունակում նրանց վերադարձի իրավունքի իրագործման և արդար փոխհատուցման մարդասիրական մեխանիզմ, թերի է։ Խաղաղությունը չի կարող կառուցվել մարդկանց մոռացության տալու վրա։
3) Երկրի ներսում ժողովրդավարություն, իրավունքներ և ազատություններ։
Եվրոպական ուղին անհամատեղելի է եկեղեցու նկատմամբ ճնշումների, քաղաքական ընդդիմախոսների հետապնդման, անձնիշխանության ու կուսակցապետության հետ

ԵՄ-ն ինքը պետք է ցույց տա, որ դա անհամատեղելի է եվրոպական արժեքների հետ, որ ԵՄ ինտեգրումը սկսվում է տնից՝ խոսքի ազատությունից, դատարանների անկախությունից, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունից, կրոնական ինստիտուտների անկախությունից և վերահսկողությունից դուրս լինելուց։ Հայաստանը, որը դեպի ԵՄ է շարժվում, բայց ներսում կառուցում է ավտորիտարիզմ, եվրոպական Հայաստան չէ։
Այս ամենը Եվրոպան պետք է նկատի, տեսնի, որ ոչ թե խրախուսի, այլ անթույլատրելի դարձնի:
4) Բոլոր ստորագրված պայմանագրերի պահպանում։

Հայաստանը պետք է լինի պետություն, որը պահում է իր խոսքը։ Սա նշանակում է, որ բոլոր դաշնակցային պարտավորությունները և առևտրային համաձայնագրերը, որոնք Հայաստանը ստորագրել է, կատարվում են ամբողջությամբ՝ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գործում են և քանի դեռ գործընկերները նույնպես կատարում են դրանք իրենց կողմից։ Պարտավորությունների վերանայումը հնարավոր է միայն լեգիտիմ բանակցային մեխանիզմների միջոցով, ոչ թե լուռ խուսափելու ճանապարհով։ Երկիրը, որը չի պահում իր խոսքը, չի դառնա ԵՄ անդամ և արժանի էլ չի լինի դրան։

Այս 4 գիծը ոչ թե խաղաղության և ինտեգրման խոչընդոտ են, այլ պայման են, որի դեպքում խաղաղությունն ու ինտեգրումը կլինեն կայուն։ Խաղաղությունը, որը կառուցված է զիջումների վրա՝ առանց երաշխիքների, խաղաղություն չէ, այլ հետաձգված հակամարտություն։ Իսկ ինտեգրումը, առանց ներքին չափանիշների, ինտեգրում չէ, այլ հովանավորի փոփոխություն։
Եվ վերջապես, դեպի Եվրոպա ճանապարհը սկսվում է ոչ թե Ստրասբուրգից կամ Բրյուսելից, այլ Երևանից:

Արման Թաթոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որքան կտևի Իրանի դեմ պատերազմը․ հրեշավոր գործարք

Որքան կտևի Իրանի դեմ պատերազմը․ հրեշավոր գործարք Fri, 13 Mar 2026 16:30:14 +0400 ԱՄՆ նախագահ…

21 րոպե ago

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը Fri, 13 Mar 2026 16:11:46 +0400…

40 րոպե ago

Երթևեկությունը կաթվածահար վիճակում է, Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվում են դատարանի դիմաց

Երթևեկությունը կաթվածահար վիճակում է, Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվում են դատարանի դիմաց Fri, 13 Mar 2026…

44 րոպե ago

Մերժելի են Փաշինյանի կողմից հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ

Մերժելի են Փաշինյանի կողմից հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Fri, 13 Mar 2026…

47 րոպե ago

Հունաստանը Թեհրանում իր դեսպանատունը տեղափոխել է Բաքու

Հունաստանը Թեհրանում իր դեսպանատունը տեղափոխել է Բաքու Fri, 13 Mar 2026 16:00:50 +0400 Հունաստանը Իրանում…

51 րոպե ago

Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ Fri, 13 Mar 2026 15:45:10 +0400 Բասկետբոլի Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական…

1 ժամ ago