Ինչ է կատարվում Կառավարության մոտ
Fri, 13 Mar 2026 12:13:53 +0400

Երևանում կառավարության շենքի մոտ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցներն ու կուսակիցները բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանք իրականացրել են ֆլեշմոբ՝ վանկարկելով «Ազատություն Սամվել Կարապետյանին, Ազատություն Հայաստանի Հանրապետությանը:
Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց բարձրացրել էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ:
Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները հայտարարեցին, որ հավաքվել են՝ պահանջելու, որպեսզի իշխանությունները դադարեցնեն իրենց բնորոշմամբ զանգովի արդարադատությունն ու անօրինական գործողությունները։ Նրանք ընդգծեցին, որ ցանկանում են, որպեսզի Հայաստանում չլինեն քաղաքական բանտարկյալներ։ Ակցիայի մասնակիցները նաև պահանջեցին, որ կառավարության ներկայացուցիչներից մեկը իջնի իրենց մոտ, քանի որ, ըստ նրանց, նրան փոխանցելու կարևոր ասելիք ունեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր