Շատ երկրներ կձգտեին, որ նման կարգի ներդրող ու բարերար ունենային
Fri, 13 Mar 2026 12:36:04 +0400

Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները՝ հաջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։ Կառավարության շենքի մոտ անցկացված ակցիայի ընթացքում կուսակցության ներկայացուցիչներից տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը նշել է, որ երկրի ներսում առկա խնդիրները լուրջ վնաս են հասցնում պետական շահերին։ Նրա խոսքով՝ ներքին խնդիրները երբեմն նույնքան վտանգավոր են, որքան արտաքին մարտահրավերները։
Ֆարմանյանը ընդգծել է, որ երկրի շահերից է բխում, որպեսզի չլինեն անարդար կերպով կալանավորված մարդիկ։ Նրա կարծիքով՝ կալանքը դարձել է պատժի գործիք, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում պետության համար։ Տնտեսագետը նաև նշել է, որ շատ երկրներ կձգտեին պահել իրենց երկրում այնպիսի գործարարների ներդրումները, ովքեր ունեն մեծ կապիտալ և կարող են նպաստել տնտեսության զարգացմանը, մինչդեռ Հայաստանում, ըստ նրա, նման անձը հայտնվել է կալանքի տակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր