Անվտանգության հայեցակարգ է մշակել, որը, սակայն, Փաշինյանին չեն տա

Անվտանգության հայեցակարգ է մշակել, որը, սակայն, Փաշինյանին չեն տա

Fri, 13 Mar 2026 13:00:40 +0400


«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգային նախագիծը։ Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ գործող ռազմավարական փաստաթուղթն այլևս չի համապատասխանում ներկայիս իրողություններին, ուստի անհրաժեշտ է մշակել նոր մոտեցումներ։

Չալաբյանի խոսքով՝ իշխանությունները հասարակությանը փորձում են համոզել, թե տարածաշրջանում սկսվել է խաղաղության շրջան, և պետությունը պետք է պարզապես օգտվի այդ իրավիճակից։ Սակայն, ըստ նրա, իրականությունն այլ է, քանի որ տարածաշրջանում շարունակվում են լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է դեռևս 2007 թվականին, իսկ 2020 թվականին ներկայացվել էր նոր տարբերակ, որը, նրա խոսքով, կորցրել է իր արդիականությունը այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան նույն թվականին տարածաշրջանում։

Չալաբյանը նշեց, որ նոր փաստաթղթի մշակմանը մասնակցել են բազմաթիվ մասնագետներ։ Նախագծի հիմնական նպատակն է հանրությանը ներկայացնել առաջարկվող մոտեցումները, լսել տարբեր կարծիքներ, կատարել լրացումներ և վերջնական տարբերակը ներկայացնել ապագայում ձևավորվելիք իշխանություններին՝ որպես հնարավոր հիմք ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման համար։

Նրա խոսքով՝ գործող իշխանություններին փաստաթուղթը ներկայացնելու անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ, ըստ իրենց գնահատականի, իշխանությունները գործում են առանց հստակ ռազմավարական հայեցակարգի։

Փաստաթղթի մշակմանը մասնակցած ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը նշեց, որ աշխատանքը տևել է մոտ մեկ տարի։ Այդ ընթացքում ուսումնասիրվել է նաև այլ երկրների փորձը և իրականացվել ռազմավարական վերլուծություն։

Վերլուծության արդյունքում առանձնացվել են Հայաստանի հիմնական արտաքին սպառնալիքները, որոնց շարքում նշվել են Թուրքիան և Ադրբեջանը։ Ներքին մարտահրավերների թվում ընդգծվել են պաշտպանական համակարգի թուլացումը, ժողովրդագրական խնդիրները, կրթական համակարգում արժեքային ճգնաժամը, ազգային ինքնության խոցելիությունը և տնտեսական անվտանգության հետ կապված հարցերը։

Նախագծում ձևակերպվել են նաև Հայաստանի ազգային շահերը։ Դրանց թվում նշվում են անվտանգ և կայուն պետության զարգացումը, ինքնիշխանության պաշտպանությունը, հանրային համերաշխության ապահովումը, ճգնաժամերին դիմակայելու կարողության բարձրացումը, մրցունակ և ինքնաբավ տնտեսության ձևավորումը, ազգային ռեսուրսների կենտրոնացումը երկրի ներսում, սփյուռքի հետ կապերի խորացումը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դերի ամրապնդումը։

Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանի, արցախահայության, ինչպես նաև Նախիջևանի և արևմտահայության իրավունքների պաշտպանության հարցերին, ինչպես նաև միջազգային համագործակցության և խաղաղության նոր մակարդակի ձևավորման անհրաժեշտությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ

Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ Sat, 13 Jun 2026 18:50:46 +0400 Latest news from…

6 րոպե ago

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Sat, 13 Jun 2026 18:45:53 +0400 Ով ասում է, որ…

10 րոպե ago

Միգրանտների դեմ «որս» է սկսվել

Միգրանտների դեմ «որս» է սկսվել Sat, 13 Jun 2026 18:30:36 +0400 Դիմակավորված տղամարդիկ սկսել են…

26 րոպե ago

Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ

Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ Sat, 13 Jun 2026 18:27:48…

28 րոպե ago

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով Sat, 13 Jun 2026 18:15:08 +0400 Ես իմ հաշվարկներն ունեմ,…

41 րոպե ago

Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին

Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին Sat, 13 Jun 2026 18:00:54 +0400 Ուկրաինայի…

55 րոպե ago