Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին

Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին

Sat, 13 Jun 2026 18:00:54 +0400


Ուկրաինայի զինված ուժերում կգործեն երեք տեսակի պայմանագրեր, որոնցից յուրաքանչյուրը սահմանափակ տևողությամբ են և դադարեցման հստակ պայմաններով։

Նախատեսվում է նաև զինծառայողների աշխատավարձերի զգալի բարձրացում և օտարերկրացիների հավաքագրում։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ թիկունքում ծառայողները կստանան առնվազն 30,000 գրիվեն (մոտավորապես 580 եվրո), մինչդեռ առաջնագծում ծառայողները՝ միջինում 300,000 գրիվեն (մոտավորապես 5,800 եվրո), իսկ «ուկրաինացի մարտական ​​հրամանատարների վարձատրությունը կավելանա»։

«Ես շնորհակալ եմ խորհրդարանականներին, ովքեր հաստատել են մեր պաշտպանությունն ամրապնդելուն ուղղված բյուջետային փոփոխությունները։ Ես շնորհակալ եմ մեր գործընկերներին, որոնք օգնում են մեզ», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Պայմանագրերը նաև հստակ կսահմանեն դրանց տևողությունը՝ 10 ամիս, 14 ամիս կամ 24 ամիս։ «Նախարարների կաբինետը կհաստատի կոնկրետ մեխանիզմ, և առաջին նոր լրացուցիչ վճարումները պետք է սկսվեն արդեն հունիսին», – ընդգծել է Զելենսկին՝ հավելելով, որ ինքը հրամայել է ավելացնել հավաքագրման մեխանիզմների թիվը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ամեն ինչ սկսվեց մի պաստառից

Ամեն ինչ սկսվեց մի պաստառից Sat, 21 Nov 2026 11:51:31 +0400 2025 թվականի դեկտեմբերից ի…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Վախենում է նրանից, որ հասարակությունն այլեւս իր հետեւից չի գնում

«Հրապարակ»․ Վախենում է նրանից, որ հասարակությունն այլեւս իր հետեւից չի գնում Sat, 21 Nov 2026…

23 րոպե ago

Առանձնահատուկ հուզմունքով եմ ընդունել Դավիթ Բաբայանին հովանավորելու առաջարկը

Առանձնահատուկ հուզմունքով եմ ընդունել Դավիթ Բաբայանին հովանավորելու առաջարկը Sat, 21 Nov 2026 11:41:40 +0400 Նիսի…

27 րոպե ago

Հարվածել են իրանական Քեշմ քաղաքին

Հարվածել են իրանական Քեշմ քաղաքին Sat, 21 Nov 2026 11:37:24 +0400 Ամերիկա-Իսրայելական տանդեմը հրթիռային հարված…

31 րոպե ago

Թուրքիայում 6.7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ

Թուրքիայում 6.7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ Sat, 21 Nov 2026 11:30:25 +0400 Երեխաների…

38 րոպե ago

«Հրապարակ»․ «Հաց ու տեսարաններ»՝ 176 միլիոն դրամով

«Հրապարակ»․ «Հաց ու տեսարաններ»՝ 176 միլիոն դրամով Sat, 21 Nov 2026 11:25:24 +0400 ՆԳՆ-ն, պարզվում…

43 րոպե ago