Ինչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան
Fri, 13 Mar 2026 13:08:52 +0400

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանում միջին աշխատավարձին, ասել է․ «Միջին աշխատավարձը 300000 դրամ է, որովհետև նախարարը բացի 1 մլն դրամ աշխատավարձից նաև 7 մլն դրամ պարգևավճար է ստանում, պատգամավորը՝ 600-700 հազար դրամ աշխատավարձից բացի 3 մլն դրամ պարգևավճար է ստանում և այդպես շարունակ»։
Նա նշել է նաև, որ մի շարք ոլորտներում` կապ, հաղորդակցություն, հանքարդյունաբերություն, բանկային ոլորտ և այլն, ստորին և ղեկավար օղակների աշխատավարձերի միջև տարբերությունը բավականին մեծ է, ինչի արդյունքում էլ միջին թիվը բարձր է ստացվում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր