«Հրապարակ». Պետությունը փող ծախսելու տեղ չունի՞. տանիքներն է փոխում

«Հրապարակ». Պետությունը փող ծախսելու տեղ չունի՞. տանիքներն է փոխում

Fri, 13 Mar 2026 13:15:51 +0400


Գյուլագարակ համայնքի վարչական ղեկավարը հայտարարություն է տարածել այն մասին, որ բնակելի տների եւ օժանդակ շինությունների տանիքներն ասբեստից են, կարող են դիմել գյուղապետարան՝ ներկայացնելով շինությունների մակերեսը, եւ դրանք կփոխվեն: Հայտարարությունից հետո չեն էլ սպասել, որ մարդիկ դիմեն, գյուղապետարանի աշխատողներն անձամբ են զանգում, հարցում անում եւ ցուցակագրում: Բայց գյուղացիներից շատերը հասկացել են, որ սա ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառք՝ ընտրություններին ձայն ստանալու նպատակով:

Մեր զրուցակիցը Լոռվա բնակիչ է։ «Հոբարձի վարչական ղեկավար Իշխան Լալազարյանը զանգահարեց, ասեց, որ հաշվառում են անում` ասբեստի համար: Ճիշտ է` մենք տանիքի խնդիր ունեինք, բայց մեր տվյալները չտվեցինք: Պետությունը փող ծախսելու տեղ չունի՞, ընկել ա՝ գյուղերի օժանդակ շինությունների տանիքներն ա փոխում: Հասկացանք, որ քաղաքական առումով են օգտագործելու, եւ ոչ մի օժանդակություն էլ չի լինելու: Եթե օգնող էին, թող ժամանակին օգնեին: Անցած տարի կարկուտի հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում բավականին վնաս կրեցի: Այդ ժամանակ ասում էին, որ փոխհատուցելու են վնասը: Անգամ էկոնոմիկայի նախարարություն նամակ ուղարկեցի, բայց ոչ մի փոխհատուցում էլ չտվեցին»,- ասաց նա:

Հոբարձի բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Լալազարյանից հետաքրքրվեցինք, թե քանի բնակիչ է ցուցակագրվել։ «Ի՞նչ իմանամ` դու ով ես, ինչի համար ես զանգել, որ ես քո հարցին պատասխանեմ: Մոտեցի, հարցը տուր, պատասխանը կստանաս»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը:

Կուրթան բնակավայրի վարչական ղեկավար Աբգար Մագթաղյանը մեր հարցին, թե քանի ընտանիք է ցուցակագրվել տան եւ օժանդակ շինությունների տանիքները փոխելու համար, եւ երբ բնակիչներին կտրամադրվի օգնությունը, ասաց. «Այս պահին թիվը չեմ հիշում: Բայց դա օգնությո՞ւն է, դա օգնություն չի, ընդամենը գրություն էր եկել, որին պետք է պատասխանեի, իսկ դրա շարունակությանը տեղյակ չեմ, թե ինչ ա»: Եթե ցուցակագրում են, ուրեմն ինչ-որ աջակցություն պետք է տան, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչի համար եք ցուցակագրում մարդկանց։ «Հետաքրքրում է, բայց հիմա Դուք ինձ արդեն ուրիշ հարց եք տալիս, հիմա Ձեզ ցուցակագրվածների թի՞վն ա հետաքրքրում, թե՞ ինչու ենք ցուցակագրում»:

Գարգառ բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Աղաջանյանն էլ ասաց. «Բայց այդ տվյալները Ձեզ ինչի՞ համար պետք է տամ, շատ կներեք, մենք հասկանում ենք այդ պրոբլեմները, փորձում ենք լուծել»: Բնակիչներն ասում են, որ օգնություն եք տալիս, ասբեստե տանիքը թիթեղով եք փոխարինում։ «Շատ մարդկանց են էդպես մանիպուլացնում, բայց էդպես բան չկա: Բա չիմանա՞նք` մեր գյուղում քանի տանիք ունենք ժեշտից, քանիսը՝ կղմինդրից, քանիսը՝ ասբեստից»: Իսկ դա ի՞նչ կտա գյուղացուն։ «Մնացածը մենք կմտածենք, կորոշենք` ինչ կտա գյուղացուն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսրայելը՝ Իրանին, Իրանը՝ Կատարին․ հուժկու հարվածներ են եղել

Իսրայելը՝ Իրանին, Իրանը՝ Կատարին․ հուժկու հարվածներ են եղել Thu, 19 Mar 2026 13:30:19 +0400 Իսրայելը…

21 րոպե ago

5 անչափահաս երեխաները եւ հաշմանդամ մայրն օգնության կարիք ունեն

5 անչափահաս երեխաները եւ հաշմանդամ մայրն օգնության կարիք ունեն Thu, 19 Mar 2026 13:15:16 +0400…

36 րոպե ago

Փաշինյանը բարկացավ․ «Ձեր քմահաճույքով բան պիտի կրկնե՞մ, վարչապետի առաջ կանգնած ասում եք՝ կրկնի»

Փաշինյանը բարկացավ․ «Ձեր քմահաճույքով բան պիտի կրկնե՞մ, վարչապետի առաջ կանգնած ասում եք՝ կրկնի» Thu, 19…

46 րոպե ago

Լեռնային Ղարաբաղը միշտ է եղել Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղը միշտ է եղել Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյան Thu, 19 Mar 2026 13:01:06 +0400…

50 րոպե ago

Արյունալի պատերազմը կշարունակվի․ Սենատը «կանաչ լույս վառեց» Թրամփի համար

Արյունալի պատերազմը կշարունակվի․ Սենատը «կանաչ լույս վառեց» Թրամփի համար Thu, 19 Mar 2026 13:00:08 +0400…

51 րոպե ago

Չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց` Նիկոլ Փաշինյանին

Չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց` Նիկոլ Փաշինյանին Thu, 19 Mar 2026 12:52:50 +0400 Latest news…

58 րոպե ago