Պատկերացնո՞ւմ եք ամբողջ իրավիճակի մառազմը

Պատկերացնո՞ւմ եք ամբողջ իրավիճակի մառազմը

Fri, 13 Mar 2026 13:37:01 +0400


Հայաստանն ակտիվորեն ադապտացվում է, այսպես կոչված, մոլդովական սցենարին՝ ընտրությունների միջոցով գործող իշխանության վերարտադրությունը ապահովելու համար։

Առաջին հերթին նշենք, որ մոլդովական սցենարի հիմքում ընկած են երկու հիմնական գործառույթ․

1. Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների մասնակցության սահմանափակում կամ ընդհանրապես չթույլատրում ընտրություններին։

2. Հայաստանի քաղաքացիների որոշակի խմբերի ընտրություններին մասնակցության սահմանափակում։
Կուսակցությունների չթույլատրման մասին արդեն շատ է խոսվել, սակայն առավել հետաքրքիր է այն մեխանիզմը, որով ձևավորվում են պայմաններ Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտության սահմանափակման համար։

Այսպես, իշխանությունն ու նրա «սազանդարները» այժմ ակտիվորեն պատրաստում են տեղեկատվական հիմք էր՝ ընտրությունների ժամանակ սահմանափակումներ կիրառելու համար այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ապրում են արտերկրներում։
Ամենաբարձր մակարդակով շրջանառության մեջ է դրվում մի բացարձակ անհեթեթ, ըստ էության՝ ապուշ թեզ այն մասին, թե հարյուր հազարավոր հայեր ինչ-որ խորհրդավոր ուժերի ճնշման տակ գալու են Հայաստան և քվեարկելու են ընդդիմության օգտին։
Հորինվում են ամենատարբեր լեգենդներ ու սրտաճմլիկ պատմություններ այն մասին, թե արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները ենթարկվում են «օտար պետությունների հատուկ ծառայությունների» ճնշմանը։

Պատկերացնո՞ւմ եք ամբողջ իրավիճակի մառազմը, երբ, օրինակ, Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերին իբր մոտենում են «ԿԳԲ»-ի գործակալներ և ստիպում են թռչել Հայաստան՝ քվեարկելու համար։

Առաջին հայացքից սա խելագարի զառանցանք է։

Բայց հենց այդ զառանցանքն էլ կարող է դառնալ իշխանության կողմից ընտրական գործընթացի յուրացման և Հայաստանի քաղաքացիների իրավունքների փաստացի կոպիտ ու ուղիղ խախտման հիմքը։

Հավանաբար շուտով մենք կլսենք նաև իշխանությունների կոնկրետ որոշումների մասին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների որոշ խմբերի ընտրելու իրավունքը սահմանափակելուն կամ նրանց այդ իրավունքից փաստացի զրկելուն։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լիբանանի հարավը կարող է վերածվել անապատի․ Անտոնիու Գուտերեշ

Լիբանանի հարավը կարող է վերածվել անապատի․ Անտոնիու Գուտերեշ Sun, 15 Mar 2026 16:30:00 +0400 ՄԱԿ…

19 րոպե ago

Օրվա աստղագուշակ

Օրվա աստղագուշակ Sun, 15 Mar 2026 16:15:52 +0400 Խոյ Օրվա առաջին կեսին Խոյերին խորհուրդ է…

33 րոպե ago

Որքա՞ն է վաստակում Խամենեիին սպանած իսրայելցի հետախույզը

Որքա՞ն է վաստակում Խամենեիին սպանած իսրայելցի հետախույզը Sun, 15 Mar 2026 16:00:19 +0400 Իրանի գերագույն…

48 րոպե ago

Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ

Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ Sun, 15 Mar 2026…

1 ժամ ago

Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնի

Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնի Sun, 15 Mar 2026 15:30:00 +0400 Մոսկվայի…

1 ժամ ago

Տանը կատակում եմ՝ ես եմ լինելու Հայաստանի առաջին կին վարչապետը․ Անի Քոչար

Տանը կատակում եմ՝ ես եմ լինելու Հայաստանի առաջին կին վարչապետը․ Անի Քոչար Sun, 15 Mar…

2 ժամ ago