Որտեղ են հյուրընկալվել Գյումրիում ադրբեջանցի ամուսիններն ու եղբայրները

Որտեղ են հյուրընկալվել Գյումրիում ադրբեջանցի ամուսիններն ու եղբայրները

Fri, 13 Mar 2026 15:15:47 +0400


Վերջերս ադրբեջանցիները եղել էին Շիրակի մարզում` Ամասիայում, այնուհետև այցելել էին Գյումրի։ Տեղեկությունների համաձայն՝ նրանք շրջել են քաղաքում, եղել տարբեր սպասարկման կետերում, կերել, խմել, կազմակերպել տեսանկարահանումներ, որոնք հետագայում հայտնվել են համացանցում։

Հատկապես մեծ արձագանք է առաջացրել համացանցում տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցիներից մեկը Գյումրիում հայտնի սպասարկման կենտրոններից մեկում նստած կերուխում անում, որը պատկանում է սփյուռքից վերադարձած մի գործարարի։Ադրբեջանցին երկար զրույցի է բռնվում աշխատակիցների հետ, հետաքրքրվում շուրջը գտնվող ամեն ինչից, երաժշտություն վայելում։ Աշխատակիցներից մեկը «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմեց, որ սկզբում որևէ կասկած չեն ունեցել այցելուների նկատմամբ։ Նրա խոսքով՝ տվյալ հացատունը Գյումրիում հայտնի վայրերից է և ամեն օր ընդունում է բազմաթիվ հյուրերի տարբեր երկրներից։

«Մեզ մոտ գալիս են արաբներ, հնդիկներ, պարսիկներ, կովկասցիներ։ Գյումրիում սա լավագույն սպասարկում ունեցող վայրերից մեկն է, որտեղ մատուցվում են ավանդական ուտեստներ՝ քյալլա, պոչով ապուր և այլ ազգային կերակուրներ»,– ասաց աշխատակիցը։
Նրա խոսքով՝ այցելուները շփվել են հիմնականում ռուսերենով և իրենց պահվածքով որևէ կասկած չեն հարուցել։ Ավելին՝ նրանց խոսակցություններից աշխատակիցները տպավորություն են ստացել, թե նրանք Վրաստանում ապրող ազգային փոքրամասնություններից են` չբացառելով, որ միտումնավոր են այդպիսի տպավորություն ստեղծել՝ փորձելով ներկայանալ որպես Վրաստանի բնակիչներ, որպեսզի որևէ կասկած չառաջանա։ Աշխատակցի խոսքով՝ նրանք բավական աշխույժ և բարեհամբույր են եղել, հետաքրքրվել են տարածքով, շփվել աշխատակիցների հետ, սակայն որևէ կասկած չեն հարուցել։

Միայն այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են տեսանյութերն ու նրանց լուսանկարները, աշխատակիցները հասկացել են, որ իրենց հյուրընկալված անձինք ադրբեջանցիներ են եղել։ Ադրբեջանցիները չորսով են եղել։ Որքանով հասկանալի է եղել, երկուսը եղբայրներ են եղել, իսկ մի կին և տղամարդ` ամուսիններ։

Միաժամանակ համացանցում շրջանառվող տեսանյութերից պարզ է դառնում, որ ադրբեջանցի օգտատերերը իրենց հրապարակումներում գոհունակություն են հայտնում նրանց՝ նշելով.«Ահմեդով եղբայրները եղել են մեր պատմական հայրենիքում, երանի նրանց, շուտով մենք էլ նրանց բախտին կարժանանանք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ Thu, 29 Oct 2026 00:05:13 +0400 Հայաստանն իր…

6 ժամ ago

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ Thu, 29 Oct 2026 00:00:26 +0400 Արքայազն Հարիի…

6 ժամ ago

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել Wed, 28 Oct 2026 23:55:54 +0400 ԱՄՆ պետական…

6 ժամ ago

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է Wed, 28 Oct 2026 23:45:18 +0400 Ձկնորսները…

6 ժամ ago

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել Wed, 28 Oct 2026 23:30:58 +0400 Նախօրեին, Իտալիայի Ֆուտբոլի…

6 ժամ ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Wed, 28 Oct 2026 23:28:31 +0400 «Գազպրոմ…

6 ժամ ago