40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է
Wed, 28 Oct 2026 23:45:18 +0400
Ձկնորսները կարողացել են փրկել Պապուա-Նոր Գիվենայի տասնութամյա բնակչին, ով 40 օր «թափառել է» Խաղաղ օվկիանոսում։ Նրան փրկել են 41-րդ օրը։ Համաձայն հաղորդման, երիտասարդ տղամարդը իր զարմիկի հետ սեպտեմբերին գնացել է ձկնորսության Բուգենվիլ կղզու հյուսիսային ափամերձ հատվածում։ Սակայն ծովի վրա նավակի շարժիչի հետ խնդիրներ են առաջացել եւ հոսանքը քշել տարել է նավակը։ Երբ երիտասարդին հայտնաբերել են, նա եղել է չափազանց հյուծված ու ջրազրկված։
Նրան հայտնաբերել են Քիրիբաթիի ձկնորսները։ Հայտնաբերվել է իր հայրենի բնակավայրից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա։ Զարմիկը չի դիմացել այդ փորձությանն ու մահացել է։ Ռահանին հոսպիտալացրել են։