Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է

Wed, 28 Oct 2026 23:45:18 +0400


Ձկնորսները կարողացել են փրկել Պապուա-Նոր Գիվենայի տասնութամյա բնակչին, ով 40 օր «թափառել է» Խաղաղ օվկիանոսում։ Նրան փրկել են 41-րդ օրը։ Համաձայն հաղորդման, երիտասարդ տղամարդը իր զարմիկի հետ սեպտեմբերին գնացել է ձկնորսության Բուգենվիլ կղզու հյուսիսային ափամերձ հատվածում։ Սակայն ծովի վրա նավակի շարժիչի հետ խնդիրներ են առաջացել եւ հոսանքը քշել տարել է նավակը։ Երբ երիտասարդին հայտնաբերել են, նա եղել է չափազանց հյուծված ու ջրազրկված։

Նրան հայտնաբերել են Քիրիբաթիի ձկնորսները։ Հայտնաբերվել է իր հայրենի բնակավայրից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա։ Զարմիկը չի դիմացել այդ փորձությանն ու մահացել է։ Ռահանին հոսպիտալացրել են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանում տեղի ունեցած միջադեպը հասել է ԵԽԽՎ

Հայաստանում տեղի ունեցած միջադեպը հասել է ԵԽԽՎ Fri, 02 Oct 2026 13:40:47 +0400 Հայաստանի Հանրապետությունում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով