Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել
Wed, 28 Oct 2026 23:55:54 +0400

ԱՄՆ պետական պարտքը նոր հակառեկորդ է գրանցել՝ հասնելով 40,5 տրիլիոն դոլարի։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։ Արտաքին փոխառությունների ծավալը 40 տրիլիոն դոլարը գերազանցել էր դեռ օգոստոսի 18-ին։ Երկու ամսում՝ պարտքը աճել է 1 տոկոսով եւ ավելացել 500 միլիարդ դոլարով։2016 թվականին պետական պարտքը կազմել է մոտ 19,8 տրիլիոն դոլար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր