Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ
Thu, 29 Oct 2026 00:00:26 +0400

Արքայազն Հարիի աներոջը՝ Մեգան Մարքլի հորը, կասկածել են Ասիայում 12 տարեկան աղջիկների նկատմամբ սեքսուալ բռնություններ կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ 82-ամյա Թոմաս Մարքլ-ավագին մեղսագրվող հանցանքի մասին որոշակի տեղեկություններ հայտնվել են մի նամակում, որը 2019 թվականին գրել է նրա նախկին կինը՝ Ռոսլին Լավլեսը եւ ուղարկել լոնդոնյան ոստիկանության այն բաժանմունք, որը զբաղվում է արքայական ընտանիքի անվտանգության հարցերով։ Ռոսլինը նամակում մասնավորապես գրել է, որ հարցեր է տվել Մարքլ-ավագին Ֆիլիպիններ եւ Ասիական ռեգիոնի այլ երկրներ նրա կատարած ուղեւորությունների մասին։
Վերջինս էլ պատասխանել է, որ այդ երկրներ գնացել է, քանի որ այնտեղ 12-տարեկանների հետ սեքսուալ հարաբերություններ ունենալն օրինական է։ Ռոսլինը նամակում առանձին պարբերությամբ նաեւ անդրադարձել է, որ Թոմաս Մարքլ-ավագը վտանգ է ներկայացնում ընտանիքի եւ արքայական Հարիի ու Մեգանի համար։ Հետաքննություն չէր իրականացվել, քանի որ ենթադրական հանցանքը կատարվել էր Մեծ Բրիտանիայի տարածքից դուրս։ Պարզվել էր նաեւ, որ բրիտանացի ոստիկանները կորցրել էին նամակի բնօրինակը։ Նամակի պատճենը Ռոսլինը վերցրել էր Մեգանից։
Նշենք, որ Թոմաս Մարքլ-ավագի դեմ մանկապղծության կասկածանքով հետաքննություն սկսվել էր այն բանից հետո, երբ որդին՝ Թոմաս Մարքլ-կրտսերը, հայտարարել էր, որ հոր համակարգչում հարյուրավոր նյութեր էր հայտնաբերել մանկապղծության եւ հատկապես՝ անչափահաս երեխների հանդեպ սեքսուալ բռնությունների տեսարաններով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր