«Հրապարակ»․ Փող է, որ դուրս են գրում

«Հրապարակ»․ Փող է, որ դուրս են գրում

Sat, 04 Apr 2026 08:20:45 +0400


2024 թ. տարեսկզբին կառավարության որոշմամբ ստեղծվեց «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ստեղծման նպատակն էր տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելը։

Այս ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը։ ՊՈԱԿ-ը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ նախորդ տարվա հունիսից է սկսել իր գործունեությունը։ Կառավարության որոշմամբ այս ՊՈԱԿ-ին նախորդ տարի հատկացվել էր 371 մլն 840 հազար դրամ։ Այս տարի ֆինանսավորումն աճել է՝ հասնելով աստղաբաշխական թվերի։

Մասնավորապես, կատավարությունը 2 պայմանագրերով հաստատել է ՊՈԱԿ-ին 438 մլն 518 հազար դրամ գումար հատկացնելու որոշումը։

Ըստ պաշտոնական պարզաբանման, կազմակերպության գործունեությունը նպաստում է «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը, պետական համակարգերի պաշտպանվածության բարձրացմանը և թվային միջավայրի կայուն ու վստահելի զարգացմանը»։ Սակայն չնայած հատկացված ահռելի միջոցներին, Հայաստանում ակնառու են տեղեկատվական անվտանգության լուրջ խնդիրներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանին հարցնեք, կասի՝ մեր անվտանգության երաշխավորը մեզ վառելիք կտա

«Հրապարակ»․ Փաշինյանին հարցնեք, կասի՝ մեր անվտանգության երաշխավորը մեզ վառելիք կտա Thu, 02 Jul 2026 10:45:17 …