Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Որպեսզի գերի չընկնի, նռնակով պաթեցրել է իրեն

«Հրապարակ»․ Որպեսզի գերի չընկնի, նռնակով պաթեցրել է իրեն

Sat, 04 Apr 2026 08:25:15 +0400


Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Օհանյանը Արցախում հերոսաբար զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 19-ին։

Նա ադրբեջանական գերակշիռ ուժերի հարձակման ժամանակ, թեժ կռվից հետո զինվորներին հրամայել է նահանջել, մարտն իր վրա վերցնելով։ Վիրավոր, թշնամու կողմից շրջապատված Արմենը, որպեսզի գերի չընկնի, նռնակով պաթեցրել է իրեն։

Իջևանում ասում են, որ իջևանցիները դիմել են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Արմեն Օհանյանին հետմահու Ազգայի հերոսի կոչում շնորհվի, սակայն Փաշինյանն ասել է, որ Իջևաևի գնդի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու արժանացել է հերոսի կոչման, Իջևանից երկրորդ անձի չի կարող հերոսի կոչում տալ։

Փոխգնդապետ, գնդի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, 1971թ․ ծնված Արմեն Օհանյանն անբասիր ծառայության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ արիության և անձնազոհության, հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, զիվորական բազմաթիվ պարգևների։ Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում կա Արմեն Օհանյանին նվիրված անկյուն: Իջևանի զորամասի տարածքում տեղադրվել է հուշաքար` փոխգնդապետ Օհանյանի հիշատակին նվիրված:

Իջևանի Գ․ Ղարագյոզյան փողոցի բնակիչները դիմել են համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին՝ փողոցը 44-օրյա պատերազմում զոհված հերոս Արմեն Օհանյանի անունով անվանափոխելու խնդրանքով։ Մարտի 27-ին Իջևան համայնքի ավագանին միաձայն որոշել է հավանություն տալ Իջևանի Գ․ Ղարագյոզյան փողոցի 1-ին նրբանցքը անվանափոխել` դարձնելով Արմեն Օհանյան փողոց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը անհնարին էր. Ինչու Արմեն Գրիգորյանը բանավեճի չմասնակցեց

Իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը անհնարին էր. Ինչու Արմեն Գրիգորյանը բանավեճի չմասնակցեց Fri, 23 …