Կապանում ընտրապայքարը մտնում է վճռորոշ փուլ․ երեք քաղաքական ուժ՝ մեկ համայնք
Wed, 28 Oct 2026 19:12:30 +0400

Նոյեմբերի 29-ին Կապան համայնքում կկայանան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքը կորոշի առաջիկա տարիներին համայնքի կառավարման քաղաքական պատկերը։
Ընտրապայքարին մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Շանթ» դաշինքը՝ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նարեկ Բաբայանի գլխավորությամբ, և «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տիգրան Աղասյանի գլխավորությամբ։
Թեկնածուների ներկայացրած ցուցակների թվաքանակով ևս ուժերը տարբեր են։ «Շանթ» դաշինքն առաջադրել է 70 թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 71, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 23 թեկնածու։
Կապանի ավագանին բաղկացած է 27 անդամից, իսկ համայնքում ընտրողների թիվը 33 հազար 340 է։
Ընտրությունների արդյունքներով կձևավորվի համայնքի նոր ավագանին։ Թե քաղաքական ուժերից որն ինչպիսի ներկայացվածություն կունենա ավագանիում, կորոշեն Կապանի ընտրողները՝ նոյեմբերի 29-ի քվեարկությամբ։
Սյունիք նյուզ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր