Ադրբեջանում շատ գոհ են Փաշինյանի ցեղասպանության ժխտման հայտարարություններից

Ադրբեջանում շատ գոհ են Փաշինյանի ցեղասպանության ժխտման հայտարարություններից

Fri, 24 Apr 2026 17:15:38 +0400


Իլհամ Ալիևին, դուր չի եկել այն, որ իր հրահանգները րոպեների ճշտությամբ կյանքի կոչող Փաշինյանի «իրական Հայաստանում» դեռևս շարունակում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ անցկացնել եւ հիշատակը հարգել:

Ալիևյան ագիտրոպի առաջատարներից Minval. Az-ը գրում է, որ Երևանում փողոցային ռադիկալիզմ է տիրում՝ «այսպես կոչված Ցեղասպանության զոհերին նվիրված ջահերով երթ» եւ ամենաշատը ադրբեջանցիներին ցավեցրել է Թուրքիայի դրոշը վառելու քայլը: Ընդ որում, դրոշների այրումը տարածված պրակտիկա է միջազգային մասշտաբով, հատկապես երբ ուզում են իրենց վերաբերմունքը ցույց տալ, օրինակ, մարդկության դեմ առաջին հանցագործությունը գործած Թուրքիային: Այն Թուրքիային, որը պետական մակարդակով հերոսացրել է Ցեղասպանությունն իրագործողներին, իսկ Բաքվում՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախագահը ոգեկոչում է ցեղասպան Թալեաթին ու Էնվերին, հայտարարելով, թե` «փառավորվեց Թալեաթի հոգին»:

Ադրբեջանական քարոզչակայքը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ ջահերով երթի ժամանակ, դա հիշեցնում էր փողոցային ռադիկալիզմ, և մտահոգող սինդրոմ: Խոսքը գնում է Թուրքիայի պետական դրոշը այրելու դրվագի մասին, ինչն իրենից ենթադրում է ոչ թե կարծիքի դրսևորում, այլ ատելության և թշնամության ցուցադրական հրահրում»:

Այնուհետև հոդվածի հեղինակը բազմաթիվ օրինակներ է բերում այն մասին, թե աշխարհի տարբեր երկրներում ինչ պատասխանատվություն է ենթադրում պետական սիմվոլների պղծումը, մոռանալով, որ նույն բանն իրենք անում էին Արցախում, հիմա էլ փորձում են անել ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ: Արդբեջանցիների համար եթե կա միջազգային իրավունք, ապա միայն իրենց օգտին աշխատող, եթե դատապարտվում է որևէ բան, ապա միայն այն դեպքում, եթե դա իրենց դեմ է եղել: Հոդվածի հեղինակը գրում է, որ Թուրքիայի դրոշի այրումը միջէթնիկական ատելության դրսևորում է, ու քրեական օրենգրքով պատիժ է նախատեսվում բազմաթիվ երկրներում: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ավելի վաղ տարածված հայտարարության մեջ ադրբեջանական կողմը հստակորեն պահանջում է ՀՀ իշխանություններից՝ պատժել դրոշն այրողներին: Հայատյաց ադրբեջանցիները ձևականությունների հետևից չեն ընկնում, կոնկրետ հայտարարարում են, որ իրենք պահանջում են Հայաստանի ներկայիս իշխանություններից պատժել Թուրքիայի դրոշը այրողներին: Ամենահետաքրքիրն այն է, որ հայատյաց քարոզչությամբ աչքի ընկնող կայքում օգտագործվում է նույն ձևակերպումը, ինչ ՀՀ ներկա իշխանության խմբի կողմից՝ «անցյալի բարդ ու ծանր հիշողություններ» արտահայտությունը: Եւ մտահոգություն են հայտնում, որ Թուրքիայի դրոշի այրումը կարող է վերածվել ավելի մեծ ու մասշտաբային անհնազանդության:

Ադրբեջանական Day.az-ում «Քարանձավային նացիոնալիզմը Երևանում. ինչպե՞ս պայքարել հայ ծայրահեղականների դեմ» վերտառությամբ հոդվածում ավելի հեռուն են գնացել: 1,5 միլիոն անմեղ զոհերի ոգեկոչմանը նվիրված քայլերթը համեմատում են ֆաշիստ գերմանացիներից փոխառված սովորույթի հետ:

Իսկ երթի մասնակիցների արած բակացանչությունները համեմատել են ֆաշիստական Գերմանիայի հռետորաբանության եւ լոզունգների հետ:

Հոդվածագրին ամենաշատը մտահոգել է, որ Թուրքիայի դրոշի այրումը տեղի է ունենում Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների լավացման ֆոնին, իսկ ջահերով երթին մասնակցող երիտասարդները, ըստ ադրբեջանցի հոդվածագրի, ամենօրյա ուղեղի լվացման են ենթարկվում: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների արձագանքին, ապա Day.az-ի խմբագրակազմը գոհ է Փաշինյանի արձագանքից. «Ինչ վերաբերում էՀայաստանի այս իշխանությանը, ապա նրանք արդեն խելոքացել են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատության է ենթարկել այդ երևույթը, ասելով, որ Թուրքիայի դրոշի այրումը պրովոկացիա է և հրահրում: Հայաստանի ղեկավարությունն ավելի վաղ հասկացավ, որ հայոց ցեղասպանության մասին միֆը վնասում է իր շահերին և դրա հետ կապված հիստերիան պետք է զսպել: Բացի այդ, ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ անհրաժեշտ է պարզել «զոհերի» իրական թիվը, և ոչ թե հղում անել օդից վերցրած թվերին»:

Հայատյաց ադրբեջանական կայքը գոհունակությամբ մեջբերելով Փաշինյանի ու իր քաղաքական թիմի՝ Ցեղասպանությունը ժխտող հակահայկական հայտարարությունները ցինիզմով հայտարարում է, որ Ցեղասպանության զհոերի թիվը չի կարող տարեցտարի աճել: Հայերի դեմ պարբերաբար ցեղասպանություններ իրագործած պետության ներկայացուցիչները համարձակվում են կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը, մի բան, որը Թուրքիայում էլ են ընդունել՝ հենց Թուրքական դատարանը Ցեղասպանության իրագործման մեջ մեղադրել է երիտթուրքերի առաջնորդներին:

Ինչ խոսք, ի դեմս Փաշինյանի, ադրբեջանցիներն ու թուրքերը մի անփոխարինելի «տրոյական ձի» են գտել, որի շնորհիվ իրականացնում են հայկական հարցի փակման իրենց ցանկալի սցենարը, ինչը հարյուր տարուց ավելի չէին կարողանում կյանքի կոչել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը կրկին Ցեղասպանության թանգարան չի մտել

Նիկոլ Փաշինյանը կրկին Ցեղասպանության թանգարան չի մտել Fri, 24 Apr 2026 18:23:53 +0400 Այսօր Ցեղասպանության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով