Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

Wed, 28 Oct 2026 08:05:43 +0400


Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն աշխատանքի է անցել Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում՝ որպես ավագ խորհրդական, ըստ լուրերի՝ ոչ մի կերպ չի հաղթահարում Նիկոլ Փաշինյանից նեղացածությունը։

Նա մտերիմների շրջանում չի թաքցնում դժգոհությունը եւ ասում է, որ Արեւմուտքն իրեն որպես Փաշինյանի այլընտրանք էր դիտարկում, դրա համար էլ իրեն առանց որեւէ պատճառի հեռացրեց աշխատանքից։ Գրիգորյանի հարազատներն ու ընտանիքի անդամներն էլ են ամենուր քննադատում Նիկոլ Փաշինյանին, որ իրենց տղային օգտագործել է ու դեն շպրտել։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ազատվեց օգոստոսին, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանը։ Բայց եթե Գրիգորյանի ժամանակ այդ պաշտոնը կարեւոր ստատուս ու նշանակություն ուներ երկրում, հիմա այն մղվել է երկրորդ պլան։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

«Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Fri, 20 Nov 2026 08:00:00 +0400 Մեկ անձից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով