Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Wed, 28 Oct 2026 08:10:49 +0400


Արտահերթ ընտրությունների թեմայով Փաշինյանը չկարողացավ շանտաժի ենթարկել ընդդիմությանը, փոխարենը խուճապի մատնեց իր թիմակիցներին, եւ որպեսզի ՔՊ-ի խուճապը ցրի, հիմա էլ ներսում տարածում են, թե իրականում Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների մասին հայտարարությամբ փորձում է շանտաժ անել Ալիեւին։ Քանի որ եթե արտահերթ ընտրությունների հեռանկարը ռեալ լինի, հնարավոր է Ալիեւը հետ կանգնի ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանից, որ բանը չհասնի արտահերթին։ Չէ՞ որ Ալիեւը շատ լավ հասկանում է, որ ՔՊ-ն առանց այն էլ հունիսի 7-ին տիտանական ջանքերով կարողացավ այդ 49 տոկոսը քերել, հաջորդ ընտրություններում կարող է ուղղակի պարտվել։ Իսկ եթե իշխանության գան իր ահուսարսափ ռեւանշիստները, ապա ստիպված կլինի հրաժեշտ տալ իր երազանքներին, որովհետեւ այդ երազանքներն իրականացնելու մի եզակի շանս է իրեն բաժին հասել՝ հանձին Նիկոլ Փաշինյանի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ

«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ Wed, 28 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով