Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի

«Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի

Wed, 18 Nov 2026 08:10:32 +0400


ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա ելույթից հետո իրավիճակը թեժացավ, եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը, քանի որ ՔՊ-ականները սկսեցին Վեհափառին ավազանի անունով դիմել: ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ ֆրակցիան առաջիկայում հաճախակի է դարձնելու նման սադրիչ ելույթները՝ փորձելով ընդդիմադիրներին ներքաշել լեզվակռվի, «ռազբորկայի» մեջ: Չեն խուսափելու անգամ ուժի դիմելուց եւ բռունցքներին են ազատություն տալու, որովհետեւ նման մարտավարություն է ընտրել առաջնորդը: Երեկ եւս կարող էր բանը հասնել ծեծկռտուքի, սակայն ՔՊ-ի հաշվարկը չաշխատեց, եւ «ուժեղները» միասնաբար լքեցին դահլիճը։ Նպատակն այն է, որ նման աղմկոտ միջադեպերով վարկաբեկեն ընդդիմությանը։ Որովհետեւ հանրությունը շատ ավելի մեղադրում է ընդդիմադիրներին, քան վաղուց վարկաբեկված իշխանականներին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան ուզում է չարախոսեն, մեկ է` մենք մեր գործն անելու ենք

Ինչքան ուզում է չարախոսեն, մեկ է` մենք մեր գործն անելու ենք Tue, 17 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով