«Հրապարակ»․ Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի
Wed, 18 Nov 2026 08:05:59 +0400

Սամվել Կարապետյանի ձերբակալության գիշերը՝ նոյեմբերի 4-ին, մեկ տասնյակից ավելի ուժերի ներկայացուցիչները հավաք արեցին Կարապետյանի տանը, որը Նարեկ Կարապետյանը վարեց: Նրանք միասնական օրակարգ մշակեցին, հայտարարություն տարածեցին` 4 կետից կազմված, որի շուրջ կոնսենսուս տեղի ունեցավ։
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր հավաքները շարունակվում են, մինչ օրս տարբեր ֆորմատներով 3-4 հավաք են անցկացրել: Հավաքվում են, որպես կանոն, «Ուժեղ Հայաստանի» Տերյան փողոցի գրասենյակում: Քննարկումների առանցքում այս պահին իրազեկման ակցիաներն են։ Ընդդիմադիրները փորձելու են հանրությանը՝ յուրաքանչյուր քաղաքացու տեղ հասցնել իշխանության մտադրությունների մասին, թե ինչու են ուզում Սահմանադրությունը փոխել: Իսկ Նիկոլ Փաշինյանը տարատեսակ անլուրջ, բանանային սցենարներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական անվտանգային, սպառնալիք հանդիսացող հարցերից: Հենց այս պատճառով ընդդիմադիրները կարծում են, որ այժմ առավել քան կարեւոր է հանրությանը տեղեկացնել իրական մարտահրավերների մասին, որպեսզի Փաշինյանին ու իր խմբակին չհաջողվի տարբեր շոուներով բթացնել ժողովրդի զգոնությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր