Բռնությունը միայն ֆիզիկական չէ
Wed, 19 Aug 2026 12:53:58 +0400

Հայաստանում տեղի ունեցող մի շարք գործընթացներ, այդ թվում՝ իրավապահ մարմինների գործողություններն ու դատարանների կայացրած որոշումները, բռնության տարրեր են պարունակում։ Այս մասին հայտարարել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև անցկացվող ակցիայի ժամանակ, որն ուղղված է ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների աջակցությանը։
Փոստանջյանի խոսքով՝ բռնությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական ազդեցությամբ։ Նրա գնահատմամբ՝ հոգեբանական ճնշումը ևս բռնության դրսևորում է և կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ։
Որպես օրինակ փաստաբանը մատնանշել է Արեգնազ Մանուկյանի նկատմամբ իրականացված գործընթացը։ Նրա խոսքով՝ նախկին պատգամավորին նախ ձերբակալել են, այնուհետև տեղափոխել դատարան, որտեղ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Փոստանջյանը նշել է, որ նման գործընթացները հոգեբանական ծանր ճնշում են առաջացնում ոչ միայն անձի, այլև նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ դրանք որակելով նաև որպես ընտանեկան բռնության դրսևորում։
Փաստաբանը նաև հայտարարել է, որ իր մասնագիտական փորձից ելնելով՝ կարծում է, թե Հայաստանի իշխանությունները նման կառույցների կողմից ունեն աջակցություն, ինչը, ըստ նրա, հնարավորություն է տալիս շարունակել իր բնորոշմամբ ապօրինի գործողությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր