Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Թե պիտի գրանտ ստանաք, որ նոր խոսեք

Թե պիտի գրանտ ստանաք, որ նոր խոսեք

Wed, 19 Aug 2026 12:57:57 +0400


Հայաստանում քրեակատարողական հիմնարկների վիճակն ու քաղաքական գործերով կալանավորումները քննադատության են արժանացել ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից։

Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ԱԺ նախկին պատգամավոր և «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի, ինչպես նաև մյուս քաղաքական բանտարկյալների աջակցության ակցիայի ընթացքում Զոհրաբյանը հայտարարել է, որ երկրում բանտախցերը գերբեռնված են։

«Հայաստանում բանտախցերը լցված են, դատարկ խուց չկա։ Սա է այն ժողովրդավարությունը, որը այս իշխանություններն ամրագրում են»,- ասել է նա։

Զոհրաբյանը նաև քննադատել է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների լռությունը՝ հարց բարձրացնելով, թե ինչու նրանք չեն արձագանքում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին։

Նրա խոսքով՝ նախկինում նույն կազմակերպություններն ակտիվորեն արձագանքում էին անգամ բնապահպանական խնդիրներին, մինչդեռ այսօր, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, նրանց արձագանքը չի լսվում։

«Ինչո՞ւ ձեր ձայնը չի լսվում։ Թե՞ պետք է գրանտ ստանաք, որպեսզի խոսեք, իսկ երբ գրանտ չեն տալիս, ձեր ձայնալարերը չեն աշխատում»,- ասել է նախկին պատգամավորը։

Զոհրաբյանի գնահատմամբ՝ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացն աննախադեպ է։ Նա հատկապես ընդգծել է, որ Մանուկյանին արգելվում է հանդիպել իր անչափահաս դստեր, մոր և ընտանիքի մյուս անդամների հետ՝ դա բնորոշելով որպես ծանր հոգեբանական ճնշում ոչ միայն նրա, այլև ընտանիքի նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հայաստանից կամավորներ են հավաքագրում

«Հրապարակ»․ Հայաստանից կամավորներ են հավաքագրում Wed, 19 Aug 2026 08:35:56 +0400 Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով