Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Ինչ են քննարկել Իրանի և Թուրքիայի գլխավոր դիվանագետները

Ինչ են քննարկել Իրանի և Թուրքիայի գլխավոր դիվանագետները

Tue, 18 Aug 2026 10:00:28 +0400


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսով քննարկել է Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցությունների վերջին զարգացումները։

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին այս հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին իրավիճակը Հորմուզի նեղուցի բացման և հրադադարի ռեժիմի շարունակման շուրջ ընթացող բանակցություններում»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Զրույցի այլ մանրամասներ նա չի հստակեցրել։

Օգոստոսի 17-ին «Al Arabiya» հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Tue, 29 Sep 2026 23:00:59 +0400 Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» …