Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

Thu, 29 Oct 2026 08:05:00 +0400


Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու, գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի կնոջ՝ Գայանե Ավետիսյանի «Սոճենի» ՍՊԸ շինարարական ընկերությունը վերջին 2 տարիներին մի քանի խոշոր տենդեր է շահել։ Մասնավորապես՝ Տաշիրի համայնքապետարանի հետ 2024թ. նոյեմբերին կնքած 190 մլն 200 հազար դրամի պայմանագրով վերանորոգել է բազմաբնակարան շենքերի տանիքները, էներգաարդյունավետության եւ ջերմաարդյունավետության բարձրացման աշխատանքներ է կատարել: 2025թ. նոյեմբերին պայմանագիր է կնքել Գյուլագարակի համայնքապետարանի հետ՝ սպորտդպրոցի կառուցման աշխատանքների համար, պայմանագրի արժեքը` 180 մլն 678 հազար 196 դրամ։ 2024-ին վերանորոգման աշխատանքներ կատարելու համար երկու պայմանագիր էլ կնքել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ։ Արժեքը` 56 մլն 277 հազար եւ 103 մլն 746 հազար 442 դրամ։ Ստացվում է՝ միայն 4 պայմանագրով 503 մլն դրամ է աշխատել համայնքապետի կնոջ «Սոճենի» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2018-ի ապրիլին, իսկ պայմանագրեր սկսել է կնքել վերջին տարիներին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեր խնդիրը համայնքի ներկայիս գործող համայնքապետն ա. ՔՊ-ի ավագանու անդամ

«Հրապարակ»․ Մեր խնդիրը համայնքի ներկայիս գործող համայնքապետն ա. ՔՊ-ի ավագանու անդամ Thu, 29 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով