Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

Thu, 29 Oct 2026 08:10:32 +0400


Սեպտեմբերին գրել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրաժեշտ կտա Հայաստանին, 2018-ի ապրիլից պաշտոնավարող դեսպանից ո՛չ Հայաստանի իշխանությունն է գոհ, ո՛չ Ռուսաստանի, համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները։ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում․ Ալեքսանդր Վադիմովիչ Ստերնիկը բարձրաստիճան դիվանագետ է, 2012-ից ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրենն է, զբաղվում է Կենտրոնական Ասիայի երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) հետ հարաբերություններով: Աշխատել է Նյու Յորքում ՄԱԿ-ի հարցերով ՌԴ ներկայացուցչությունում: 2005-2011 թթ. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատան ավագ խորհրդական, 2011-2012 թթ.՝ ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի

«Հրապարակ». Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Thu, 19 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով