Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Հող են պատրաստում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում

Thu, 29 Oct 2026 08:15:00 +0400


Ըստ որոշ լուրերի, իշխանությունը հող է նախապատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը Փաշինյանը գրառում արեց, թե «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, դա տեսնում ենք ՏԻՄ ընտրություններով»։ Ասաց, թե Հայաստանից պետք է արմատախիլ անել «լրտեսական ընդդիմությանը», որը կառավարվում է դրսից։ «Հայաստանում պետք է ձեւավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն, բայց դա չպետք է կառավարությունը ձեւավորի»,- ասաց նա։

Երեկ Փաշինյանի նորաթուխ թիմակից, պատգամավորի մանդատ ստացած Էդգար Առաքելյանը, որ Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ից է տեղափոխվել ՔՊ, խորհրդարանում իր բեմելը նշանավորեց ընդդիմության դեմ կեղտոտ ելույթով՝ փաստորեն, մանդատի համար «երախտագիտություն հայտնելով» Փաշինյանին։ Ասաց՝ ունենք դրսից կառավարվող եւ Հայաստանի շահերը չսպասարկող ընդդիմություն, եւ Փաշինյանին կոչ արեց զբաղվել ընդդիմությամբ, ինչպես Եկեղեցով, դիցուք` մի քննիչ հանձնաժողով էլ ընդդիմության համար ձեւավորել։ Չնայած Փաշինյանն ասել է, որ դա կառավարության գործը չէ, հանրային շրջանակները դա պետք է քննարկեն, արձագանքը պետք է հանրությունից լինի, սակայն ՔՊ մեր աղբյուրները չեն բացառում, որ երբ հարցը եփվի եւ լայն արձագանք ստանա, իշխանությունն օրենսդրական նախաձեռնությամբ կկասեցնի որոշ ուժերի գործունեությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է Thu, 29 Oct 2026 08:25:08 +0400 ՀՀ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով