Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը

Sun, 16 Aug 2026 22:15:29 +0400


Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը։ Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ 2026 թ. մարտին նավթի համաշխարհային առաջարկը կրճատվել է մոտ 10,1 մլն բարել/օրով՝ հասնելով 97,1 մլն բարել/օրի։

Համեմատության համար՝ նախորդ խոշորագույն նավթային շոկերը․
֊ 1978֊1979 թթ. Իրանի իսլամական հեղափոխություն՝ 5,6 մլն բարել/օր,
֊ 1973֊1974 թթ. արաբական նավթային էմբարգո՝ 4,3 մլն,
֊ 1990 թ. Իրաքի ներխուժումը Քուվեյթ՝ 4,3 մլն,
֊ 1980֊1981 թթ.` իրանա-իրաքյան պատերազմի սկիզբ՝ 4,1 մլն,
֊ 2003 թ. Իրաքի պատերազմ՝ 2,3 մլն,
֊ 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմ՝ մոտ 1,5 մլն բարել/օր։

Այսպիսով, 2026 թ. մարտյան անկումը գրեթե կրկնակի գերազանցել է Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ արձանագրված կորուստները, որոնք մինչ այդ համարվում էին պատմության խոշորագույն նավթային խափանումը։
Ճգնաժամի մասշտաբը պայմանավորված է Հորմուզի բացառիկ նշանակությամբ։ Մինչ ճգնաժամը նեղուցով օրական տեղափոխվում էր շուրջ 20 մլն բարել նավթ և նավթամթերք՝ համաշխարհային նավթային սպառման մոտ մեկ հինգերորդը և ծովային նավթային առևտրի շուրջ մեկ քառորդը։

Հորմուզը շրջանցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Այլընտրանքային արտահանման ուղիներ ունեն առաջին հերթին Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, մինչդեռ Իրաքը, Քուվեյթը, Կատարը և Բահրեյնը կրիտիկական կախվածություն ունեն նեղուցից։

Ի պատասխան ճգնաժամի՝ ՄԷԳ անդամ երկրները մարտի 11-ին համաձայնեցրել են ռազմավարական պաշարներից 400 մլն բարել նավթի բացթողում՝ գործակալության պատմության մեջ խոշորագույն նման միջամտությունը։
Հատկանշական է, որ ժամանակակից պատմության յոթ խոշորագույն նավթային խափանումներից հինգը կապված են Մերձավոր Արևելքի հետ։

Գրել է Վահե Դավթյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը ռազմաբազան հանելը ուզում է գցի «ռուսի ջեբը»

Փաշինյանը ռազմաբազան հանելը ուզում է գցի «ռուսի ջեբը» Thu, 03 Sep 2026 14:45:09 +0400 Պուտինն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով