Իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը անհնարին էր. Ինչու Արմեն Գրիգորյանը բանավեճի չմասնակցեց
Fri, 23 Oct 2026 22:34:59 +0400

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններին «Գերծարար» կուսակցության ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը անդրադարձել է նախընտրական բանավեճին չմասնակցելու պատճառներին։
Նա մասնավորապես հայտնել է. «Հարգելի բարեկամներ կեղծ տեղեկություն է հրապարակվել, թե իբր եղել է բանավեճի հրավեր և ես էլ ինչ-որ պատճառով չեմ մասնակցել։ Բանավեճի մասին եղել է խոսակցություն։ Նշել եմ, որ համաձայն եմ, եթե բոլորը մասնակցեն բանավեճին։ Ավելի ուշ իրադարձություններով պայմանավորված երկու թեկնածու չէին կարող մասնակցել բանավեճին` մեկը ձերբակալվելու, մյուսը ինքնաբացարկի պատճառով։ Հետևաբար չէր կարող կայանալ որևէ բանավեճ քանի որ իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը դարձել էր անհնարին»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր