Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմը շատ կուզեր, որ այդ դեպքերը մոռանայինք․․․

Նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմը շատ կուզեր, որ այդ դեպքերը մոռանայինք․․․

Fri, 13 Nov 2026 20:13:44 +0400


Բանտում ընդդիմադիր Արսեն Գևորգյանի մահը հանրությանը ստիպեց հիշել նաև դատարանի դահլիճում հանկարծամահ եղած ու կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի և բանտում 44 օրյա հացադուլից հետո մահացած լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքերը։ Նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմն, իհարկե, շատ կուզեր, որ այդ դեպքերը մոռանայինք, բայց դեռ չեն կարողացել մոռացության մատնել։

Բայց … Հիշո՞ւմ եք, որ այս տարվա մայիսին (փաստացի ընդամենը 6 ամիս առաջ) զոհվել էր մարդ, որին ձերբակալել էին Նիկոլի պաստառը պոկելու համար։ Սկզբում ոստիկանություն էին տարել, հետո ՁՊՎ, հետո հոգեբուժարան, այնտեղ էլ՝ ըստ պաշտոնական աղբյուրի, մի քանի ժամից «ինքնասպան էր եղել»։
Անունը՝ Արմեն Հովհաննիսյան, Նշավան գյուղից։

Որևէ հետագա ինֆորմացիա չկա այն մասին, թե արդյոք գործ հարուցվեց-չհարուցվեց, ընդհանրապես ինչ է կատարվել այդ մարդու հետ, մեղավորներ կան-չկան, ոչ մի բան…
Ասացին. «հոգեկան խնդիրներ ուներ» ու վերջ, թեման փակվեց, գնաց, բոլորը մոռացան այս դեպքը։ Նույնիսկ մարդու նկարը չկա։

Ընդ որում Արմենն օրենքով ընդհանրապես չպիտի ձերբակալվեր, որովհետև վարչական իրավախախտում է պաստառ պոկելը։ Բայց ոչ ոք պատասխան չի տվել իր մահվան համար։

Այս մասին գրել է Կարեն Վրթանեսյանը

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչո՞ւ Արամ Սարգսյանին չէին հրավիրել

«Հրապարակ». Ինչո՞ւ Արամ Սարգսյանին չէին հրավիրել Wed, 04 Nov 2026 10:45:45 +0400 Օրերս Tete a …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով