Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Շոգից մահանում են․ ահազանգ

Շոգից մահանում են․ ահազանգ

Fri, 03 Jul 2026 16:30:04 +0400


Ֆրանսիայի Ազգային առողջապահական գործակալության (SPF) զեկույցի համաձայն՝ Ֆրանսիայում մահացության ցուցանիշը շոգի ալիքի ընթացքում աճել է գրեթե 30%-ով։

«Գրանցվել է 29.1% աճ, որը համապատասխանում է նախորդ շաբաթվա համեմատ 2025 լրացուցիչ մահվան դեպքի։ 2026 թվականի հունիսի 22-28-ը շաբաթվա ընթացքում բոլոր տարիքի և բոլոր պատճառներով մարդկանց շրջանում գրանցվել է 8973 մահվան դեպք, համեմատած հունիսի 15-21-ը շաբաթվա 6948 մահվան դեպքի հետ», – նշվում է զեկույցում։

Մահացության հիմնական աճը գրանցվել է 45 տարեկանից բարձր մարդկանց շրջանում. 2025 մահվան դեպքերի ընդհանուր աճից 2001 լրացուցիչ դեպք։

Այս ժամանակահատվածում մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իլ դը Ֆրանս մետրոպոլիտեն շրջանում (619)։

Ֆրանսիայում անսովոր շոգ եղանակ է դիտվել հունիսի 17-28-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու են ձերբակալվել Քոչարյանն ու որդին․ Հակակոռուպցիոնը տեսանյութ է հրապարակել

Ինչու են ձերբակալվել Քոչարյանն ու որդին․ Հակակոռուպցիոնը տեսանյութ է հրապարակել Tue, 25 Aug 2026 11:04:51 …