Ռուս աստղային զույգը ամուսնալուծվում է
Sun, 19 Apr 2026 15:00:02 +0400

Մոսկվայում հաշտարար դատարանը գրանցել է ռուս դերասանուհի Պաուլինա Անդրեեւա-Բոնդարչուկի եւ ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկի ամուսնալուծության մասին դատական հայցը։
Հայցատուն եղել է Պաուլինան։ Այս մասին հայտնում է Մոսկվայի Ընդհանուր իրավասության դատարանի Մամուլի ծառայությունը։ Համաձայն հաղորդման, ամուսնալուծվողների հետ առաջին կամ նախնական զրույցը կկայանա ապրիլի 30-ին։
Պաուլինա Անդրեեւան եւ Ֆյոդոր Բոնդարչուկը մարտի վերջին հայտարարել էին, որ մտադիր են ամուսնալուծվել։ Պատճառները չեն մանրամասնել։ Հայտնի է, որ նրանք ամուսնացել էին 2019 թվականին։21 թվականին ծնվել էր նրանց համատեղ որդին։ Բոնդարչուկը Սվետլաա Բոնդարչուկի հետ առաջին ամուսնությունից ունի նաեւ մեկ որդի եւ մեկ դուստր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր