Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Կենսաչափական նոր համակարգը երբ է գործարկվելու․ մանրամասներ

Կենսաչափական նոր համակարգը երբ է գործարկվելու․ մանրամասներ

Fri, 11 Sep 2026 12:07:20 +0400


Նոր կենսաչափական համակարգը Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի 2026 թվականի նոյեմբերի 1-ից։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նոր համակարգի ներդրումը ներառում է ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի նոր ձևաչափի կիրառումը, այլև անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքների և տվյալների ստուգման նոր մեխանիզմների ներդրումը։

Նոր կենսաչափական փաստաթղթերի արժեքը ձևավորվել է մասնավոր գործընկերոջ մրցութային առաջարկի հիման վրա։ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ՝ պետությունը սահմանված արժեքի մեջ որևէ լրացուցիչ շահույթ չի ներառել։ Այն նախատեսված է նոր անվտանգության չափանիշների և տեխնոլոգիական լուծումների ներդրման ինքնարժեքը ապահովելու համար։

Նախարարի խոսքով՝ համակարգի ներդրման նպատակն է քաղաքացիներին մատուցել ավելի որակյալ և անվտանգ ծառայություններ։

Այսպիսով, Հայաստանում կենսաչափական համակարգի ամբողջական ներդրման և գործարկման համար սահմանված վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար

Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Sat, 31 Oct 2026 13:45:50 +0400 …