Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Ինչու քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել

Ինչու քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել

Sun, 29 Nov 2026 17:43:33 +0400


Նոր կենսաչափական փաստաթղթով անձինք չեն կարողացել քվեարկել բացառապես այն դեպքում, երբ ընտրողը ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել իր նախկին՝ հին անձը հաստատող փաստաթղթի տվյալներով, սակայն քվեարկության ներկայանում է նոր փաստաթղթով։ Այդ մասին պարզաբանում է տարածել ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։

«Նման իրավիճակում ընտրողը պետք է դիմի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ ստանալու տեղեկանք, որը կհաստատի, որ նախկին փաստաթղթի տվյալներով ընտրողների ցուցակում ընդգրկված անձին տրամադրվել է նոր անձը հաստատող փաստաթուղթ։

Տեղեկացնում ենք, որ անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի ձևանմուշները նախապես պատշաճ կերպով մատակարարվել են հանրապետության տարբեր իրավասու մարմիններ, այդ թվում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատշաճ փորձարկումների և սարգավորումների կարգաբերման համար։

Այսպիսով, խնդիրը կապված չէ ընտրատեղամասերում առկա սարքերի աշխատանքի կամ նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ, այլ ընտրողների ցուցակում առկա տվյալների և ներկայացված փաստաթղթի տվյալների անհամապատասխանության հետ»,- ասված է պարզաբանման մեջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուր է ադրբեջաներեն բնօրինակը

Ուր է ադրբեջաներեն բնօրինակը Mon, 23 Nov 2026 14:16:47 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով