Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց
Sun, 29 Nov 2026 17:45:23 +0400

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի սահմանադրական հանրաքվե անցկացնելու օգտին, գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Նման հայտարարություն նա արել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի անոնսը հրապարակվել է երեկ։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը հերթական անգամ ընդդիմությանը հռչակել է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհի «վերջին խոչընդոտ»։
Հարգելիներս, Փաշինյանը սովորական բլեֆ է արել, որի անհեթեթությունն ակնհայտ է նույնիսկ այդ կարճ անոնսում։
Ուղղակի հնարավոր չէ, մի կողմից, ընդդիմությանը հռչակել խաղաղության ճանապարհի «վերջին խոչընդոտ», մյուս կողմից՝ վստահություն հայտնել, որ հենց այդ «խոչընդոտը» կողմ է քվեարկելու մի գործընթացի, որն, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է խաղաղության հաստատման համար։
Ստացվում է՝ Փաշինյանն ընդդիմությանը միաժամանակ վերագրում է «խաղաղությունը խոչընդոտողի» և դրան «նպաստողի» դերեր՝ ինքն իրեն հակասելով։
Այդուհանդերձ, Փաշինյանին հորդորում եմ շարունակել այս բլեֆը՝ ընդհուպ մինչև խորհրդարանական քվեարկություն։
Երբ ԱԺ-ում սահմանադրական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը տապալվի, Փաշինյանն, իր սահմանադրական օրակարգն առաջ մղելու համար, ստիպված է լինելու հրաժարական տալ՝ գործի դնելով արտահերթ ընտրությունների սցենարը։
Միայն թե Փաշինյանն, ըստ ամենայնի, հաշվի չի առնում մի կարևոր հանգամանք. հրաժարականից հետո քաղաքական գործընթացները կարող են զարգանալ միանգամայն այլ տրամաբանությամբ։
Փաշինյանը կարող է նախաձեռնել այդ գործընթացը, բայց այլևս չի լինելու իրավիճակի տերը…»,– նշել է քաղաքագետը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր