Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Ե՛վ ԵՄ, և՛ ԵԱՏՄ է ուզում, հիմա էլ ՝ և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն․․․

Ե՛վ ԵՄ, և՛ ԵԱՏՄ է ուզում, հիմա էլ ՝ և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն․․․

Sun, 29 Nov 2026 15:15:02 +0400


Փաշինյանը Ռուսաստանին ասում է, որ միաժամանակ և՛ ԵՄ-ում և՛ ԵԱՏՄ-ում է ուզում մնալ։ Ասես բուֆետ է մտել ու ճաշատեսակ է պատվիրում՝ և՛ կոտլետ եմ ուզում, և՛ խորոված․․․ Նա երկուսն էլ միաժամանակ է ուզում ուտել։ Հաշիվը չի կարող փակել, բայց ախորժական անսահման մեծ է։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այնպիսի վստահությամբ է պատվիրում, որ կողքից նայողին կարող է թվալ՝ գրպանը լիքն է։ Քաղաքականության մեջ էլ նույն ախորժակով է առաջնորդվում։ Ուզում է միաժամանակ երկու հակադիր աշխարհաքաղաքական ուղղությամբ շարժվել։ Դեպի ԵՄ է գնում, բայց ԵԱՏՄ-ից դուրս գալ չի ուզում։ ԵՄ-ն ու Ռուսաստանը հակադիր շահեր ունեն, բայց դա Փաշինյանին չի անհանգստացնում։ Նա խառը ճաշատեսակների սիրահար է՝ խաշից հետո փախլավա, վրան էլ քաղցր հյութ։ Թե այդ խառնուրդը ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, դա արդեն ապագայի հարց է։ Կարևորը՝ այսօր սեղանը լիքն է, փորն էլ կուշտ։ Երևի արտաքին քաղաքականության մեջ այս ճկունությունից ոգևորվել է ու որոշել նույն սկզբունքը կիրառել նաև ներքին քաղաքականության մեջ։ Այստեղ ուզում է և՛ իշխանություն լինել, և՛ ընդդիմություն։ Նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար իշխանությանը անհրաժեշտ է ընդդիմության վեց ձայնը։ Սկզբում հայտարարեց, որ հանրային ճնշում է գեներացնելու ընդդիմության նկատմամբ, որպեսզի այդ վեց ձայնը ստանա։ Ի՛նքն է կազմակերպելու ճնշումը։ Այսօր էլ արդեն որպես ,, ընդդիմության առաջնորդ,, հայտարարում է, որ ընդդիմությունն այդ 6 ձայնը կտա։ Մի այսպիսի պարադոքս է ստացվում։ Պուտինին ասում՝ և՛ ԵԱՏՄ եմ ուզում, և՛ ԵՄ, մեզ էլ՝ և՛ իշխանություն եմ, և՛ ընդդիմություն։ Այսինքն՝ ինքն է որոշում ընդդիմության փոխարեն, թե ինչպես պետք է քվեարկի, և իր ուզածը ներկայացնում է որպես ընդդիմության որոշում։ Սա ընդդիմության փոխարեն որոշում կայացնելու և սեփական ցանկությունը նրա դիրքորոշում ներկայացնելու մանիպուլյացիա է։ Նա դրանով փորձում է վարկաբեկել ընդդիմությանը՝ հանրության մեջ տպավորություն ստեղծելով, թե ընդդիմությունն իրականում իշխանամետ է և պատրաստ է կատարել իշխանության ցանկությունը։ Ռուսաստանում դեռ լավ չեն բացատրել, որ աշխարհաքաղաքական ցանկությունները սահմաններ ունեն, և ժամանակն եկել է՝ տեղը դնելու այդ ախորժակը։ Ուզում է բոլոր սեղաններից օգտվել, բոլոր աթոռներին նստել, բոլորի փոխարեն որոշել։ Մեզ էլ ասում է՝ և՛ իշխանություն եմ, և՛ ընդդիմություն։ Մոռանալով, որ Հայաստանը իր անձնական բուֆետը չէ և ժամանակն է՝ գտնելու իր տեղը։ Մանավանդ որ այս խառը ճաշատեսակի հաշիվն ինքը չի վճարելու։ Հայաստանն է փակելու հաշիվը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները կողմ են արտահայտվել ազատազրկման որոշմանը

Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները կողմ են արտահայտվել ազատազրկման որոշմանը Sat, 28 Nov 2026 16:20:52 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով