Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը․ մանրամասներ

Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը․ մանրամասներ

Sat, 28 Mar 2026 21:51:57 +0400


Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը: Մի քանի ժամ շարունակ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ քննարկում էին «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ու այն առավել հասցեական դարձնելու ուղիները: Խորհրդի անդամներն այս ամիսների ընթացքում իրենց մասնագիտական ներուժն ու պոտենցիալն օգտագործել են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առավելագույնս համապարփակ ու բովանդակային դարձնելու ուղղությամբ և այսօր արդեն կարելի է ասել, որ այն արդեն ժողովրդական ծրագիր է դարձել։

Այսօրվա քննարկումը նվիրված էր մի քանի առանցքային ոլորտների խնդիրներին՝ երաշխավորված խաղաղություն, տնտեսության զարգացում, գյուղատնտեսություն, երիտասարդություն և թմրամոլության դեմ պայքարի անհրաժեշտություն: Ելույթների համար ժամանակային սահմանափակում չլինելու շնորհիվ ձևավորվել էր ազատ ու փոխադարձ վստահության միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ ու նախանշվում առաջիկա անելիքներ:

Վստահաբար կարելի է ասել, որ «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական նախագիծն այսօր արդեն ձևավորվում է որպես համախմբման կարևոր հարթակ՝ միավորելով մասնագիտական ներուժն ու փորձը մեկ նպատակի շուրջ։ Սա տարածք է, որտեղ տարբեր ոլորտների մարդիկ խոսում են մեկ լեզվով՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ու միասնականության գաղափարով: Երբ մասնագիտական միտքն ու պատասխանատվությունը միավորվում են ի շահ հայրենիքի՝ արդյունքները չեն ուշանում:

Իվետա Տոնոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆիդանը համոզված է՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ օգուտներ կբերի

Ֆիդանը համոզված է՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ օգուտներ կբերի Tue, 21 Apr 2026 14:28:43 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով