Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները

Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները

Sun, 19 Apr 2026 14:45:02 +0400


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան գրում է. «Երկրորդ նախագահի պրոպագանդիստները, որոնց մի մասը այլեւս «օրինականացվել է»՝ մի քանի հորիզոնական զբաղեցնելով նրա նախընտրական ցուցակում, «позорьтесь до конца» սկզբունքով ջանք ու եռանդ չեն խնայում իրենց շեֆին մաքսիմալ արժեզրկելու ուղղությամբ։

Սեփական անբարոյականությունը սվաղել՝ ուրիշների վրա շառ անելով, տիպիկ նիկոլական ձեռագիր է, որի դեպքում մնում է միայն ուղիղ ասել. տո ստի •••••• •••••՞• , թե նման բան ՀՀԿ-ի կամ իմ կողմից երբեւէ արվել է։

Վիկո, որքան էլ Մոսկվայում քեզ «գլամուր» կամ արքունիքային շրջանակներ գցես, մեկ է՝ փտած ես եւ մարդկային բորոտ։ Ու նույնքան փտած են Հայաստանում քո ծառայություններից օգտվողները։
Նուբարաշենի աղբավայրից առավել գարշահոտ ձեր՝ նման քարոզիչների երախների կղանքաբույրը չեք կարող կոծկել տարաբնույթ եթերներում քաղաքական դեմքերի շուրթերով «միասնություն», «համատեղ պայքար» եւ «համերաշխություն» քարոզելով։

Ճիշտ այնպես, ինչպես գանգրենոզ եւ անլվա մարմնի նեխահոտը չես թաքցնի HERMES-ի թանկ օծանելիքներով եւ քսուկներով։

Պարո՛ն Քոչարյան, Դուք լավ գիտեք՝ короля делает свита. Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան եւ այլեւս բացահայտված կլյաուզնիկները։

Հետեւությունները թողնում եմ Ձեզ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ են լինելու

Միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ են լինելու Sat, 11 Apr 2026 18:31:21 +0400 Ազատության հրապարակում ընթացող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով