Արգելել են բժշկական փաստաթղթերում կանանց իրական անուններով նշելը
Sun, 29 Nov 2026 13:30:05 +0400

Աֆղանստանի Բալքի նահանգում իշխանությունները բուժհաստատություններին արգելել են նշել կին բուժառուների իրական անունները բժշկական քարտերում եւ այլ բժշկական փաստաթղթերում։ Դրա փոխարեն հանձնարարվել է կիրառել «Բիբի» բառը, որը նշանակում է «տարեց կին» կամ «տատիկ»։ Սահմանափակումը տարածվում է բոլոր տարիքային խմբերի կին բուժառուների վրա։ Իրավապաշտպաններն ու բուժաշխատողներըհ նախազգուշացրել են, որ նմանատիպ պրակտիկան կարող է բերել փաստաթղթային խառնաշփոթի, դեղերի սխալ նշանակումների եւ բուժման կազմակերպման հետ կապված այլ բարդությունների եւ անհարմարությունների։ Այս հանձնարարականը համարվում է «Թալիբանի»՝ կանանց հանդեպ իրավունքների սահմանափակման հերթական դրսեւորումը։ Կանայք հաճախ են լուրջ խնդիրների առաջ կանգնում բուժսպասարկում ստանալու հարցում այդ երկրում եւ նույնիսկ ստիպված են բժշկի դիմել՝ ընտանիքի որեւէ տղամարդ անձի ուղեկցությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր