Հայրը եւ խորթ մայրը սպանել են երեսնամյա երիտասարդ կնոջը եւ անդամահատել ու թաղել
Sun, 29 Nov 2026 13:15:46 +0400

Ադրբեջանում հերթական աղմկոտ դատական գործով վճիռ է կայացվել։ Երեսնամյա երիտասարդ կնոջ սպանության մեջ մեղավոր են ճանաչվել նրա հայրը եւ խորթ մայրը։ Նրանք դատապարտվել են համապատասխանաբար՝ տասնութ եւ տասնչորսուկես տարվա ազատազրկման։ Հանցագործությունը կատարվել է Աղդամի շրջանի գյուղերից մեկում 2020 թվականին։ Սպանության պատճառը՝ երիտասարդ կնոջ վարած կենցաղի հանդեպ ուենցած պահանջներն են եղել։Կնոջ հայրն ու խորթ մայրը նախապես պայմանավորվելով, հարձակվել են երեսնամյա երիտասարդ կնոջ վրա, սպանել նրան, անդամահատել դիակն ու հետո թաղել՝ հետքերը քողարկելու համար։ Միայն չորս տարի անց՝ 2024 թվականին են պարզվել դեպքի մանրամասները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր