Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել

Sat, 07 Nov 2026 16:30:02 +0400


Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում 3 տարբեր վայրերում իրականացված զինված հարձակումների հետևանքով 8 մարդ է սպանվել, ևս 1-ը՝ վիրավորվել։ Հարձակումներն իրականացնելու կասկածանքով 30-ամյա Արիֆ Սեֆա Օզդեմիրը ձերբակալվել է Էսքիշեհիր քաղաքում։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումների պատճառը գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված ֆինանսական վեճն է։ Ըստ տեղեկությունների՝ Օզդեմիրը նախկինում ծեծի էր ենթարկվել մի խումբ կոմբայնավարների կողմից, ապա նրանց հետ հանդիպում կազմակերպել՝ իբր պարտքի հարցը կարգավորելու նպատակով։ Հանդիպման ընթացքում նա կրակ է բացել նրանց ուղղությամբ, հայտնում է Ermenihaber-ը։

Հետագայում կասկածյալը, մեքենան փոխելու նպատակով, ճանապարհին հանդիպած 2 անձանցից պահանջել է իրենց ավտոմեքենան, իսկ մերժում ստանալուց հետո սպանել նրանց։ Նա նաև 2 կին ուսուցիչների է սպանել՝ նրանց մեքենան վերցնելու փորձի ընթացքում։

Մեկ այլ ավտոմեքենա էլ նա խլել է՝ իրեն Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) աշխատակից ներկայացնելով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին Fri, 06 Nov 2026 16:41:49 +0400 Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով