Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Երեկ Ադրբեջանի հացից հրաժարվելն էր հերոսություն, այսօր՝ հաց բերելը․․․

Երեկ Ադրբեջանի հացից հրաժարվելն էր հերոսություն, այսօր՝ հաց բերելը․․․

Fri, 27 Nov 2026 16:15:58 +0400


Ոնց որ Արցախի պատմությունը մոռացվել է, մի փոքր հիշեցնեմ։ Մի տարի արցախցին քաղցած էր, բայց Ադրբեջանից հաց չէր մուրում, ասում էր՝ կդիմանանք։ Հայաստանն էլ ծափ էր տալիս։ Տեսնո՞ւմ եք՝ ի՜նչ ժողովուրդ են, ի՜նչ պայքարող տեսակ է․․․ Նյութերը հանե՞մ։ Հայրենասիրական ստատուսներ էին ձոնվում։

Այսօր ոնց որ հայրենասեր են նրանք, ովքեր Բաքվից հաց ու վառելիք են բերում։ Նույն իշխանությունն է՝ և՛ Արցախի ժամանակ, և՛ այսօր։ Արցախի դեպքում ասում էր՝ Արցախը ժայռի պես կանգնած է, մեզ պետք չէ Ադրբեջանի հացը, իսկ հիմա գլուխ է գովում՝ Բաքվից այս բերեցինք, այն բերեցինք․․․

Ու ամենահետաքրքիրն այն է, որ այսօրվա իշխանությունն արդեն երեկվա հերոսներին փախածներ է անվանում։ Այսինքն՝ երբ արցախցիները սոված էին ու չէին հանձնվում, նրանցով հպարտանում էր, իսկ այսօր նույն մարդկանց երեսով են տալիս, թե փախել են։ Բա ո՞նց եղավ։ Թե՞ այն ժամանակ նրանցով հպարտանալը քաղաքականապես ձեռնտու էր, նրանց քաղաքական նպատակով ոգևորում էիք, իսկ հիմա ձեռնտու է ամբողջ մեղքը նրանց վրա բարդել։

Գուցե իշխանությունը բացատրի՝ ո՞ր պահից փոխվեց հայրենասիրության չափման միավորը։ Երեկ Ադրբեջանի հացից հրաժարվելն էր հերոսություն, այսօր նույն Ադրբեջանից հաց բերելը՝ խաղաղության ձեռքբերում։

Մի խոսքով՝ նույն իշխանությունն է, նույն մտածողությունը, նույն ծափահարությունները։ Միայն թե երեկ ծափահարում էր, որ Արցախը դիմադրում է, այսօր՝ որ այլևս չենք դիմադրում ու հատիկի դիմաց հանձնում ենք մեր սկզբունքները։

Հարմար ժամանակներում բոլորը հայրենասեր են։ Դժվարը հայրենասեր մնալն է, երբ դրա համար գին վճարելու անհրաժեշտություն է առաջանում, որը չվճարվեց։ Իսկ ամենահեշտը երեկվա հերոսներին այսօր փախած անվանելն է։ Միայն մի հարց է բաց մնում՝ եթե նրանք փախած են, ապա ո՞վ է պատասխանատու, որ նրանց հերոսանալու տեղ այլևս չմնաց։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞րն է ժողովրդավարության տեսակետից ոչ լեգիտիմը

Ո՞րն է ժողովրդավարության տեսակետից ոչ լեգիտիմը Thu, 26 Nov 2026 19:45:09 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով