Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր

29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր

Mon, 09 Nov 2026 12:16:35 +0400


Հայտնի է դարձել, որ Երևանում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կյանքից հեռացած 29-ամյա երիտասարդը Էրիկ Կակոյանը եղել է ABC Media-ի նախկին աշխատակից:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ի սահմաններում։ Դանակահարությունը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայից դեպի Ռաֆայել Լեմկինի փողոց տանող հատվածում։ Կտրող-ծակող առարկայով ստացած վնասվածքներով երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ նոյեմբերի 8-ին նա մահացել է։

Հայտնի է, որ Էրիկ Կակոյանը վերջերս էր նշանվել։ Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը նախատեսված է նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին՝ նույն եկեղեցուց։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը կմեկնի Թուրքիա

Փաշինյանը կմեկնի Թուրքիա Mon, 09 Nov 2026 15:45:41 +0400 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով