Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Նիկոլի մոգական թղթի իրական ուժը

Նիկոլի մոգական թղթի իրական ուժը

Thu, 19 Nov 2026 19:15:44 +0400


Վերջապես բացահայտվեց, թե որն էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի այն առաջարկը, որը չէր կարող չընդունվել ընդդիմության կողմից: Մարդը որոշել է խաղաղություն հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հեռանալ պաշտոնից: Հեռանալ նույնիսկ այն դեպքում, երբ դա իրեն չհաջողվի: Այսինքն, հանրաքվեով «ոչ» ասվի նոր այն սահմանադրությանը, ինչը խաղաղություն հաստատման ադրբեջանական պահանջն է կամ նախապայմանը (ասեմ, որ դրանք բացարձակ նույնն են): Երևի մոռացել է, որ ինքն, իր ասելով, 3 անգամ հրաժարական է տվել ու, անուամենայնիվ, վերընտրվել: Բայց վերընտրվել է, որովհետև հրաժարական տալով՝ պահպանել է վարչապետի պաշտոնը, օգտվել այդ կարգավիճակի ընձեռած վարչական լծակներից: Իսկ դա նշանակում է ընտրակեղծարարության ապահովում, ընդդիմադիր ակտիվիստների կալանավորումներ և այլն: Այսինքն, հաղթանակ ձեռք բերելու գործիքներ: Այդքանն իմանալով՝ ինչո՞ւ պետք է ընդդիմությունը հավատա, որ կանի իր այս ասածը: Ո՞ր խոստումն է կատարել, որ այդ մեկը ևս կատարի…

Չեմ հավատում նաև, թե ինքն ընդամենը խաղաղության մունետիկ է: Եվ իր գործն ավարտված կհամարի՝ եթե կնքվի խաղաղության պայմանագիրը: Ու, իր ասելով, նաև դրանից հետո ինչ-ինչ խնդիրներ լուծվեն: Կարծում եմ, որ դրանց լուծումն օբյեկտիվ և հատկապես սուբյեկտիվ առումներով կպահանջի տասնամյակներ: Ու ինքը մինչև խոր ծերություն կփորձի մնալ վարչապետի պաշտոնում: Եթե, իհարկե, դա իրեն թույլ տան հայաստանյան ընտրողները: Ինչևէ, վերադառնալով Իլհամի հետ մշտական (իրականում՝ կապիտուլյանտական, ինչը չի կարող մշտական լինել) խաղաղության պայմանագիր կնքելու նրա ցանկությանը, արձանագրենք, որ պատմությունը նրան դասեր չի սովորեցնում: Չնայած ինքն անընդհատ հայոց պատմության վերաբերյալ ակադեմիական հատորներ է կարդում: Եթե սովորեցներ, ապա կիմանար, որ Հայկական հարցը ոչ թե 19-րդ դարի 70-ականների ծնունդ է՝ ենթադրաբար նկատի ունենալով 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմը: Այլ որ այն, նախ, ընդամենը միջազգայնացվեց ռուսական հաղթանակի շնորհիվ: Սակայն թաղվեց եվրոպական դիվանագետների փորած բեռլինյան փոսում:

Երկրորդ, թուրքահպատակ հայության գրագետ ու կրթված հատվածը դրանից երեք տասնամյակ անց որոշեց հավատալ երիտթուրքերի կարգախոսներին ու աջակցեց նրանց հեղափոխությանը: Սակայն դրա հաղթանակից մեկ տարի անց՝ 2009-ին, կազմակերպվեցին Ադանայի ջարդերը: Էլ չասած 2015-ի Մեծ եղեռնի մասին: Ի դեպ, երիտթուրքերն, ի տարբերություն Իլհամ Ալիևի, եվրոպաններում կրթված անձինք էին, իսկ դրանց պարագլուխներից ոմանք էլ մասոնական օթյակների «լուսավորյալ» անդամներ: Բայց այդ գործոնները չխոչընդոտեցին ո՛չ Ադանայի ջարդերը և ո՛չ էլ Ցեղասպանությունը: Թե ինչու պետք է այլ կերպ վարվի Իլհամը պարզ չէ. հատկապես որ չի թաքցնում հայատյացությունն ու հայերին իրենց պատմական ու իրական Հայրենիքի վերջին հատվածից վտարելու ցանկությունը:
Երևի մեր ժողովրդի ճակատագրի առումով ասվածից հետո գրագետ անձի համար կարիք չլիներ, բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հիշեցնեմ 100 տարի առաջվա հանրահայտ մեկ այլ օրինակ: Այն ժամանակ իր նման մեկը ևս կար, բայց հեռավոր Անգլիայում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը 1938-ի սեպտեմբերի 30-ին լոնդոնյան օդանավակաւյաններից մեկում լրագրողների քթի առջև թղթի կտոր էր թափահարում՝ հայտարարելով, թե մշտական խաղաղություն է հաստատել Եվրոպայում: Հանուն այդ թղթի կտորի ինքը հրաժարվել էր պաշտպանել Չեխոսլովակիայի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Հիտլերին թույլ տալով օկուպացնել այդ երկրի՝ գերմանացիներով բնակեցված Սուդետական մարզը: Այն օրերին վարչապետ Չեմբեռլենը հայտնի էր գերմանական ագրեսորին ամեն գնով «խաղաղեցնելու» իր քաղաքականությամբ, ինչի արդյունքում ստորագրվեց Մյունխենի համաձայնագիրը: Թե ինչ տեղի ունեցավ դրանից համարյա մեկ տարի անց, ենթադրաբար, հայտնի է նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աբրահամյանը Փաշինյանին հորդորում է խորհրդարան բերել խաղաղության պայմանագիրը

Աբրահամյանը Փաշինյանին հորդորում է խորհրդարան բերել խաղաղության պայմանագիրը Fri, 20 Nov 2026 12:58:02 +0400 ԱԺ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով