Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Գաղտնի բանակցություններ է վարել Թրամփի խնամիների հետ

Գաղտնի բանակցություններ է վարել Թրամփի խնամիների հետ

Thu, 19 Nov 2026 19:30:02 +0400


ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն տասը ամիս շարունակ գաղտնի բանակցություններ է վարել ֆուտբոլի Աշխարհի առաջնության կոմերցիոն իրավունքների վաճառքի համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնամիների՝ միլիարդատերներ Քուշներների ընտանիքի հետ։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Համաձայն հաղորդման, գործարքի արժեքը կարող էր կազմել մոտ 15 միլիոն ֆունտ ստերլինգ։ Բանակցությունները սկսվել էին դեռ անցյալ տարվա սեպտեմբերի կեսերին ՝Ցյուրիխում։ Հետո արդեն՝ նոյեմբերի չորսին։ Ինֆանտինոն հանդիպում էր ունեցել Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։

Հետո արդեն բանակցությունները շարունակվել էին Ջարեդի եղբոր՝ Ջոշուայի հետ։ Վերջինիս արդյունքում հայտարարել էին Ինֆանտինոյի նախագծի հիմնական ներդրողներից մեկը։ Հետագա ամիսներին Ինֆանտինոն ոչ պակաս, քան տասը հանդիպում է ունեցել Քուշներների ընտանիքի կամ նրանց ներկայացուցիչների հետ։ Վերջում արդեն, երբ ֆուտբոլի Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի մասին խոսակցությունները հայտնվում են մամուլում եւ առաջ բերում կոշտ հակազդեցություն, Ինֆանտինոն հայտարարում է, որ ծրագիրը փակվել է եւ չի դիտարկվելու այլեւս։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերջապես առաջին անգամ կհանդիպեն

Վերջապես առաջին անգամ կհանդիպեն Wed, 18 Nov 2026 16:00:05 +0400 Նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով