Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Խոշոր սկանդալ․ գլխավոր դատախազը փախել է երկրից․ Զելենսկին զայրացել է

Խոշոր սկանդալ․ գլխավոր դատախազը փախել է երկրից․ Զելենսկին զայրացել է

Mon, 14 Sep 2026 13:00:55 +0400


Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն, որը հրաժարական տվեց «Կարթագենի» գործի շուրջ ծագած սկանդալից հետո, հաստատել է, որ լքել է երկիրը։

Կրավչեկոն գիշերը ծառայողական մեքենայով փախել է երկրից։ Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա»-ին ասել էին իրավապահ մարմինների աղբյուրները։

ՌԲԿ-Ուկրաինան նույնպես նույն տեղեկատվությունը հաղորդել է՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Ավելի վաղ, գլխավոր դատախազը հայտնել էր, որ գերատեսչություններից մեկի ղեկավարի գործողությունների և մեղադրանքների հարցով կասկած արտահայտելու պաշտոնական ծանուցում է ուղարկել։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն դիմել է խորհրդարանին՝ գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի հրաժարականին աջակցելու համար. «Այս գլխավոր դատախազն ունի միայն մեկ տարբերակ՝ պաշտոնանկություն։ Ես հենց դա եմ ասել նրան։ Ուկրաինան տեսել է բոլոր պատճառները»։ Զելենսկին հավելել է, որ եթե Կրավչենկոն կարծում է, որ սա քաղաքական ճնշում է, թող այդպես անվանի. «Ես խնդրում եմ խորհրդարանականներին անհապաղ աջակցել այս պաշտոնանկությանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ-ից ԱՄՆ ուղևորվող նավերին չենք հարվածում․ Զելենսկի

ՌԴ-ից ԱՄՆ ուղևորվող նավերին չենք հարվածում․ Զելենսկի Wed, 28 Oct 2026 16:00:13 +0400 Ուկրաինայի նախագահ …