Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Սենսացիա․ առաջին անգամ համաձայնել է կատարել Պուտինի պայմանները

Սենսացիա․ առաջին անգամ համաձայնել է կատարել Պուտինի պայմանները

Wed, 28 Oct 2026 19:30:58 +0400


Ուկրաինայի նախագահն առաջին անգամ խոստովանեց, որ Մոսկվան կարող է նաև անվտանգության երաշխիքներ ստանալ խաղաղության համաձայնագրի շրջանակներում, ինչը նշանակալի տեղաշարժ է Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության բանակցությունների հնարավոր վերսկսման ֆոնին, հաղորդում է Financial Times-ը։

Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան տերությունները կարող են ի վերջո քննարկել Մոսկվայի անվտանգության երաշխիքների պահանջները, սակայն պնդել է, որ նախ պետք է բավարարվեն Կիևի սեփական անվտանգության կարիքները։

Մինչ այժմ Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները մերժել են Ռուսաստանի պահանջները ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքների և եվրոպական անվտանգության ճարտարապետության խոշոր բարեփոխման վերաբերյալ՝ որպես Մոսկվայի ազդեցության ոլորտը վերականգնելու և հարևանների ինքնիշխանությունը խաթարելու փորձեր։

«Նախ և առաջ, մենք պետք է լուծենք այս պատերազմը, և միայն դրանից հետո փնտրենք այն հարցերի պատասխանները, որոնք Ռուսաստանը բարձրացնում է՝ հիմնվելով անվտանգության վերաբերյալ իր սեփական տեսակետների և սպասումների վրա», – Կիևում լրագրողներին ասել է Զելենսկին։

Ավելի վաղ գրել ենք, որ նոյեմբերի կեսերին ակնկալվում է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցային թիմերը կհանդիպեն Աբու Դաբիում։

Զելենսկին պնդել է, որ Եվրոպայի մասնակցությունը անհրաժեշտ կլինի պատերազմից հետո կարգավորման և անվտանգության երաշխիքների վերաբերյալ քննարկումներում.

«Մենք կարող ենք ռուսների հետ քննարկել սկզբունքային հարցեր ամերիկյան միջնորդությամբ: Սակայն, եթե մենք անցնենք անվտանգության երաշխիքների ձևաչափի և համաձայնության հասնենք, որ այդ երաշխիքները պահանջում են Եվրոպայի մասնակցությունը, ապա Եվրոպան պետք է մասնակցի այս քննարկումներին»:

Նա նաև հավելել է․ «Իմ կարծիքով, Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքները՝ այն ձևով, որով դրանք հասկանում է Ռուսաստանը, նշանակում են անվտանգության համակարգի փոփոխություն Եվրոպայում և աշխարհում»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանել

Զախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանել Fri, 20 Nov 2026 20:52:57 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով